Բուսեյիդ, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսարի գավառում[1]։

Գյուղ
Բուսեյիդ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառՇապին Գարահիսարի գավառ
Այլ անվանումներԲուսեիդ, Պուսեյիտ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ28400
Բուսեյիդ (Աշխարհ)##
Բուսեյիդ (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Գյուղի բնակչությունը բռնությամբ տեղահանվեց և կոտորվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

1872-1873 թվականներին ուներ 25, իսկ 1915 թվականին՝ 30 տուն՝ 300 հայ բնակչով։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործություն, ջորեպանությունն ու արհեստագործությունն էր։ Մի մասը պանդխտում էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Բուսեյիդն ուենր Ս. Գևորգ եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Եկեղեցուն կից գործում էր վարժարան, որտեղ սովորում էին 27 սաներ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սեբաստիայի նահանգի Շապին Գարահիսարի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 759

Աղբյուրներ խմբագրել