Բուշոյարաշ (Բուշարի ուղևորությունը, խորվ.՝ Pohod bušara; հունգ.՝ Busójárás[1]), Մոխաչ (Հունգարիա) քաղաքում բնակվող խորվաթ-շոկցիների կողմից Պահքի վերջին օրերին նշվող ամենամյա տոնակատարություն (խորվ.՝ Farsang): Տոնակատարության առանձնահատկություններից են բուշարները (ավանդական դիմակներ հագած մարդիկ), ժողովրդական երաժշտությունը, դիմակահանդեսը, շքերթներն ու պարերը։ Բուշոյարաշը տևում է վեց օր, սովորաբար անցկացվում է փետրվար ամսին։ Այն սկսվում է Յուղոտ հինգշաբթիից հետո «փոքր» դիմակահանդեսով, այնուհետև նշվում է պահքի կիրակին (խորվ.՝ Farsang vasárnap): Պահքից առաջ յոթերորդ կիրակին և ավարտվում է Բարեկենդանի հուղարկավորությամբ (խորվ.՝ Farsangtemetés), Յուղոտ Երեքշաբթի (Մոխրոտ չորեքշաբթիի նախօրյակին)։

Բուշոյարաշ
Busójárás*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Հունգարիա Հունգարիա
Տիպ Ավանդույթներ
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Europe et Amérique du Nord
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2009  (VI նստաշրջան)
Համար 00252
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Այս ավանդական տոնակատարությունները 2009 թվականին գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում[2]։

Պատմություն խմբագրել

Տեղաբնակները դիմակահանդեսը բացատրում են տարբեր ավանդազրույցներով։ Հայտնի ավանդազրույցներից մեկի համաձայն՝ թուրքական օկուպացիայի ժամանակ Մոխաչի բնակիչները հեռացան քաղաքից և օսմանյան զորքերից թաքնվեցին մոտակա անտառներում և ճահճուտներում։ Մի գիշեր խարույկին մոտեցավ մի տարեց շոկցի և ասաց «Մի՛ վախեցեք։ Ձեր կյանքը շուտով կբարելավվի և դուք կվերադառնաք ձեր տները։ Այսուհետև պատրաստվեք ճակատամարտի, կռեք ձեր զենքերը, հագեք սարսափելի դիմակներ, սպասեք բուռն գիշերվա, երբ դիմակավորված ասպետը կմոտենա ձեզ»։ Տարեցը հանկարծակի անհետացավ, ինչպես որ երևացել էր։ Փախստականները հետևեցին նրա խորհրդին և մի քանի օր անց բուռն գիշերվա ընթացքում հայտնվեց ասպետը։ Նա հրամայեց վերադառնալ Մոխաչ, հագնել դիմակները և ամբողջ ուժով աղմկել։ Մոխաչի բնակիչները հետևեցին նրա օրինակին և վախեցրին թուրքերին, որոնք էլ սարսափելով դևերից՝ մինչև լուսաբաց գլխապատառ փախան քաղաքից։ Ավելի հնագույն ավանդազրույցներում բուշարները աղմուկով և դիմակներով վախեցնում էին ոչ թե թուրքերին, այլ ձմռանը։ Ժամանակակից տոնակատարություններին մասնակցում են նաև հյուրեր հարևան երկրներից (Խորվաթիայից և Սերբիայից, խորվաթ շոկցիներ), ինչպես նաև Լեհաստանից։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hrvatski glasnik 8/2009 Արխիվացված 2010-05-25 Wayback Machine Pohod bušara, Feb 19, 2009
  2. Busó festivities at Mohács: masked end-of-winter carnival custom. Description and decision at the UNESCO's website. Accessed on 11 January 2013.

Արտաքին հղումներ խմբագրել