Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը (գիրք)

«Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը» (անգլ.՝ The Armenian lapidary inscriptions of Boon Aghvank, ռուս.՝ Армянские лаппидарные надписи Собственно-Алуанка (Кавказской Албании)), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից 1997 թվականին հրատարակված «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» շարքի թվով 1-ին գիրքը (Գիրք Ա)։ Այն հեղինակել և կազմել է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը։ Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Գիրքը ներկայացնում է Կուր գետի միջին հոսանքի ձախափնյա շրջաններում կամ պատմական Բուն Աղվանք երկրամասում պահպանված հայերեն արձանագրությունները, որոնք 1982-1986 թվականներին նշված տարածքից հավաքվել և վերծանվել է՝ թվով 516 վիմագիր։ Ներկայացված են նաև փաստաթղթերի լուսապատճեններ, պատմական և ժամանակակից լուսանկարներ, ինչպես նաև վիմագրերի արտատպումներ[1][2]։

Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը
ՀեղինակՍամվել Կարապետյան
Տեսակգիրք
Բնօրինակ լեզուՀայերեն
ԼեզուԱնգլերեն, ռուսերեն
Էջեր132
Շարք«ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ»
Հաջորդ«Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները»
ԵրկիրՀայաստանՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչՀայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն
Հրատարակված էՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ1997 թվական
ԳՄՍՀISBN 5-8080-0144-7
ՀՏԴ941 (475.25)
ԳՄԴ63.2(2Հ)
Թվային տարբերակraa-am.com/raa/pdf_files/24.pdf

Ծանոթագրություններ խմբագրել