Բուլղարիայի վարչական բաժանում

Բուլղարիայի վարչական բաժանում, վարչական առումով Բուլղարիան բաժանվում է 28 մարզի (բուլղար․՝ област), որոնք բաժանվում են 264 համայնքի (բուլղար․՝ община)։ Համայնքների ղեկավարներն են կմետերը։ Մարզերում կենտրոնական պետական կառավարումը կատարում են մարզային կառավարիչները, որոնց նշանակում է Նախարարների Խորհուրդը։ Համաձայն № 1059/2003 Եվրամիության ռեգլամենտի Բուլղարիայի տարածքը բաժանվում է առաջին կարգի երկու տարածաշրջանի և երկրորդ կարգի վեց տարածաշրջանների։ Նրանք վարչա-տարածքային միավորներ չեն, այլ միայն երկրի վիճակագրական գոտիներ են։

Բուլղարիայի մարզերի քարտեզը
Մարզ Բնակչություն (2005) Բնակչության փոփոխություն (2004/2005) Տարածք (կմ²) Բնակչության խտոթյուն (կմ²) Մունիցիպալիտետներ
Բլագոևգրադի մարզ 334,907 -0.8% 6,478 51.70 14
Բուրգասի մարզ 418,925 -0.2% 7,618 55.00 13
Դոբրիչի մարզ 206,893 -0.8% 4,700 44.02 8
Գաբրովոյի մարզ 135,780 -1.2% 2,053 66.96 4
Հասկովոյի մարզ 268,335 -0.7% 4,033 66.53 11
Կարջալիի մարզ 159,878 -0.7% 4,032 39.65 6
Կյուստենդիլի մարզ 154,468 -1.2% 3,027 51.03 9
Լովեչի մարզ 159,214 -1.3% 4,134 38.99 8
Մոնտանայի մարզ 166,775 -2.0% 3,595 47.35 11
Պազարջիկի մարզ 300,092 -1.0% 4,393 68.31 11
Պերնիկի մարզ 142,251 -1.3% 2,377 59.84 6
Պլևենի մարզ 305,025 -1.5% 4,216 73.64 11
Պլովդիվի մարզ 707,570 -0.2% 5,973 118 18
Ռազգրադի մարզ 140,743 -1.0% 2,648 53.15 7
Ռուսեի մարզ 256,835 -0.7% 2,616 99.07 8
Շումենի մարզ 199,577 -0.6% 3,365 59.31 10
Սիլիստրայի մարզ 135,701 -1.3% 2,862 47.41 7
Սլիվենի մարզ 211,005 -1.0% 3,646 47.41 4
Սմոլյանի մարզ 133,015 -1.5% 3,532 37.66 10
Սոֆիա քաղաք 1,231,622 +1.0% 1,349 913 24
Սոֆիայի մարզ 262,032 -1.1% 7,277 36.01 22
Ստարա Զագորայի մարզ 362,090 -0.5% 4,959 73.02 11
Տարգովիշտեի մարզ 136,806 -1.0% 2,735 50.02 5
Վարնայի մարզ 457,922 -0.1% 3,819 120 12
Վելիկո Տիրնովոյի մարզ 283,599 -0.5% 4,684 60.99 10
Վիդինի մարզ 117,809 -2.0% 3,071 39.11 11
Վրաչայի մարզ 209,124 -1.7% 4,098 51.89 10
Յամբոլի մարզ 147,906 -1.1% 4,209 35.14 5

Տես նաև խմբագրել