Բուդա (հունգ.՝ Buda, սլովակ.՝ Budín, խորվ.՝ Budim, թուրքերեն՝ Budin, սերբ.՝ Будим կամ Budim) կամ Օֆեն (գերմ.՝ Ofen)[1], Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի արևմտյան մասը։ Գտնվում է Դանուբի աջ ափին։ Լեգենդի համաձայն` Բուդա անվանումն առաջացել է հոների Բլեդա առաջնորդի անունից, իսկ մեկ այլ տարբերակի համաձայն` քաղաքի անվանումն ունի սլավոնական ծագում. առաջացել է բուդա բառից, որ նշանակում է տուն, շինություն, շեն[2]։

Բուդապեշտ: Ձախից` Պեշտ, աջից` Բուդա, իսկ կենտրոնում Մարգիտ կղզին է

Բուդայի տարածքը կազմում է Բուդապեշտի մոտ մեկ երրորդը։ Ծածկված է բլուրներով ու անտառներով։

Պատմություն խմբագրել

Բուդան եղել է Հունգարիայի մայրաքաղաքը 1361 թվականից մինչև 1541 թվականը, երբ մտել է Օսմանյան կայսրության կազմի մեջ։ Դրանից հետո նոր մայրաքաղաք է եղել Պոժոնը (այժմ` Բրատիսլավա` Սլովակիայի մայրաքաղաքը)։

1686 թվականին Ավստրիան զավթել է Բուդան։

Բուդան ազատ քաղաք է հռչակվել 1703 թվականին, իսկ ավելի ուշ` 1784 թվականին՝ Հունգարիայի մայրաքաղաք։

1873 թվականին Բուդա, Օբուդա և Պեշտ քաղաքների միավորումով ձևավորվել է Բուդապեշտ քաղաքը։

Տեսարժան վայրեր խմբագրել

Բուդայի բլուր խմբագրել

  • Բուդա ամրոց։ Միջնադարյան պալատ և ամրոցի մնացորդներ
  • Հին քաղաքապետարան
  • Սուրբ Մատյաշի եկեղեցի
  • Մարիամ Մագթաղինացու եկեղեցի
  • Ամրոցային թատրոն
  • Ձկնորսական բաստիոն
  • Եվգենի Սավոյացու արձան
  • Բուդայի բլրի կատակոմբներ
  • Շանդորի պալատ

Գելերտ բլուր խմբագրել

  • Աշտարակ

Մերձդանուբյան հատված խմբագրել

  • Սուրբ Աննայի եկեղեցի
  • Կապուցինների մենաստան և եկեղեցի
  • Սուրբ Ելիզավետայի մենաստան ու եկեղեցի

Աստղագիտության մեջ խմբագրել

Բուդայի պատվին է կոչվել (908) Բուդա աստերոիդը, որ հայտնաբերվել է 1918 թվականին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Буда, город». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Географические названия мира: Топонимический словарь Поспелов Е. М. М: АСТ 2001

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուդա (Բուդապեշտ)» հոդվածին։