Բորիս Պրորոկով
Բորիս Իվանովիչ Պրորոկով (ռուս.՝ Борис Иванович Пророков, մայիսի 9, 1911[1], Իվանովո, Շույի գավառ, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 19, 1972[2][3][1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային գրաֆիկ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1971)։ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1954)։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։
Բորիս Պրորոկով Борис Пророков | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1911[1] |
Ծննդավայր | Իվանովո, Շույի գավառ, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 19, 1972[2][3][1] (61 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Boris Petrovich Prorokov Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
1929-1931 թվականներին սովորել է Մոսկվայի Վխուտեինում։ Եղել է Բորիս Իվանովիչ Պրորոկով «Բաբյե Ցարի մուո», «Դա չպետք է կրկնվի» նկարաշարից, տուշ, ջրաներկ (1958-1959, Ռուսական թանգարան, Լենինգրադ) «Կոմսոմոլսկայա պրավդա» («Комсомоль-скай правда») թերթի (1931-1938), «Սմենա» («Смена») (1929-1937) և «Կրոկոդիլ» («Крокодил») (1938 թվականից) ամսագրերի աշխատակից։
Մրցանակներ խմբագրել
Թեմատիկ հաստոցային հիմնական նկարաշարերից են՝ «Ահա նա՝ Ամերիկան» (1948-1949, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950), «Հանուն խաղաղության» (1950), «Մայակովսկին Ամերիկայի մասին» (1951-1954, այս և «Հանուն խաղաղության» նկարաշարի «Տրումենի տանկերի խորտակումը» ու «Ամերիկյան ժանդարմները Ճապոնիայում» գծանկարների համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, 1952, երեքն էլ Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա), «Դա չպետք է կրկնվի» (1958-1959, Ռուսական թանգարան, Լենինգրադ, լենինյան մրցանակ, 1961)։
Պարգևատրվել է 2 շքանշանով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Пророков Борис Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ https://www.lemonde.fr/archives/article/1950/03/21/l-anti-occidentalisme-rapporte-aux-ecrivains-et-aux-artistes_2052424_1819218.html
Արտաքին հղումներ խմբագրել
- Պրորոկով Բորիս Իվանովիչ
- Պրորոկով Բորիս Իվանովիչ Արխիվացված 2008-01-10 Wayback Machine
- Պրորոկով Բորիս Իվանովիչ Արխիվացված 2008-06-22 Wayback Machine
- Նկարիչների աշխատանքները
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Պրորոկով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |