Բորիս Ստեպանովիչ Պետրով (ռուս.՝ Борис Степанович Петров, հուլիսի 10, 1910(1910-07-10), Օրյոլ, Ռուսական կայսրություն - 1981[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ, բնանկարիչ, ալպինիստ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[3]։

Բորիս Պետրով
Ծնվել էհուլիսի 10, 1910(1910-07-10)
ԾննդավայրՕրյոլ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1981[1][2]
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ
«Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Բորիս Պետրովը ծնվել է 1910 թվականի հուլիսի 10-ին Օրյոլում։ 1929 թվականին Լենինգրադում իննամյա դպրոցն ավարտելուց հետո աշխատել է որպես ատաղձագործ Ստրոյտրեստում։ 1931-1933 թվականներին սովորել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետում (չի ավարտել)։ 1933-1941 թվականներին Գորկոմիզոյում աշխատել է որպես նկարիչ-ձևավորող։ Միաժամանակ ստեղծագործել է հիմնականում բնանկարի ժանրում։ 1930-ական թվականների երկրորդ կեսին Բորիս Պետրովը մասնակցել է Լենինգրադի նկարիչների մի շարք ցուցահանդեսների, որոնցում ցուցադրել է 17 բնանկարներ[4]։

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմիին, 1941 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Մինչև 1945 թվականը կռվել է Լենինգրադի ճակատում, պարգևատրվել «Լենինգրադի պաշտպանության համար», «Գերմանիայի նկատմամբ հաղթանակի համար» մեդալներով[5]։ 1943-1945 թվականին մասնակցել է Լենինգրադի ճակատի նկարիչների ցուցահանդեսներին[6]։ 1945 թվականին զորամասից գործուղվել է Լենինգրադի պաշտպանության թանգարան, որտեղ որպես նկարիչ աշխատել է մոտ մեկ տարի[4]։

Հետագայում զորացրվելուց հետո Բորիս Պետրովը աշխատել է որպես նկարիչ Լենիզոյում, ՌԽՖՍՀ ԳՖ ԼԿ Գեղանկարչական-ձևավորման արվեստի կոմբինատի ստեղծագործական խմբում։ 1960 թվականին ցուցահանդեսների արդյունքներով դարձել է ՆՄԼԿ անդամության թեկնածու, 1965 թվականին դարձել ՆՄԼԿ անդամ, շարունակել է պարբերաբար մասնակցել Լենինգրադի նկարիչների ցուցահանդեսներին, այդ թվում՝ Հայրենական մեծ պատերազմի վետերանների ցուցահանդեսներին։ 1955 թվականին առաջին անգամ եղել է Կովկասում։ Այդ ժամանակից մինչև կյանքի վերջ Կովկասի լեռներն ու լեռնային լանդշաֆտը դարձել են ոչ միայն Բորիս Պետրովի ստեղծագործության գլխավոր թեման, այլև փոխել են նրա կենսակերպը։ Քառասունհինգ տարեկան հասակում նա տիրապետել է ալպինիզմին ու սլալոմին, ամիսներով միայնակ ապրել ու աշխատել է լեռներում։

Մահացել է 1981 թվականին Լենինգրադում։

Բորիս Պետրովի ստեղծագործությունները գտնվում են թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Ճապոնիայում և այլ երկրներում։ 1980-ական և 1990-ական թվականների սահմանագծին Բորիս Պետրովի ստեղծագործությունները Լենինգրադի նկարիչների աշխատանքների ցուցադրության կազմում ներկայացվել են եվրոպական հանդիսատեսին մի շարք արտասահմանյան ցուցահանդեսներում[7][8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 2,2 Artnet — 1998.
  3. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1980. — С. 92.
  4. 4,0 4,1 Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.5. Д.165. Л.17.
  5. Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. — М.: СХ России, 2000. — С. 215.
  6. Третья выставка работ художников ленинградского фронта. — Л.: Военное издательство Наркомата обороны, 1945. — С. 25.
  7. РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 18 Fevrier, 1991. — INDEX 97 à 100.
  8. РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 26 Avril, 1991. — INDEX 252—253.
  9. Peintures Russes — РУССКИЕ ХУДОЖНИКИ : catalogue / s.a. Servarts n.v. / Palais Des Beaux-Arts. — Bruxelles: Servarts s.a., 17 Fevrier, 1993. — 64 p. — Р. 46.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել