Բորիս Շապոշնիկով
Բորիս Միխայլովիչ Շապոշնիկով (հոկտեմբերի 2, 1882[1][2], Զլատոուստ, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - մարտի 26, 1945[3][1][2], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), խորհրդային ռազմական գործիչ և տեսաբան, Խորհրդային Միության մարշալ (1940), պրոֆեսոր (1935), ԽՄԿԿ անդամ (1930)։
Բորիս Միխայլովիչ Շապոշնիկով | |
---|---|
Шапошников, Борис Михайлович | |
հոկտեմբերի 2, 1882[1][2] - մարտի 26, 1945[3][1][2] (62 տարեկան) | |
Ծննդավայր | Զլատոուստ, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն[3] |
Մահվան վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3] |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Զորատեսակ | Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ |
Կոչում | Խորհրդային Միության մարշալ |
Հրամանատարն էր | Մերձվոլգյան ռազմական օկրուգների զորքերի հրամանատար |
Պաշտոն | Գլխավոր շտաբի ռազմակա դեմիայի պետ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Ալեքսեևյան ռազմական ուսումնարան |
Պարգևներ |
Կրթություն խմբագրել
Ավարտել է Մոսկվայի ռազմական ուսումնարանը (1903) և Գլխավոր շտաբի ակադեմիան (1910)։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին (1914-1918)։ 1918 թվականին կամավոր մտել է կարմիր բանակ, տարբեր պաշտոններ է վարել շտաբներում։ Քաղաքացիական պատերազմից հետո, 1921-1925 թվականներին, եղել է ԲԴԿԲ-ի շտաբի պետի առաջինին օգնական, 1925-1928 թվականներին՝ Լենինգրադյան (նաև 1935— 1937 թվականներին) և Մոսկովյան, 1931-1932 թվականներին՝ Մերձվոլգյան ռազմական օկրուգների զորքերի հրամանատար, 1928-1931 թվականներին՝ ԲԴԿԲ շտաբի պետ, 1937-1940 թվականներին՝ Գլխավոր շտաբի պետ և Պաշտպանության ժողկոմի տեղակալ (նաև 1941 թվականին)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, 1941 թվականի հուլիսից 1942 թվականի մայիսը եղել է Գլխավոր (շտաբի պետ, 1942-1943 թվականներին՝ Պաշտպանության ժողկոմի տեղակալ, 1943-1945 թվականներին՝ Գլխավոր շտաբի ռազմական դեմիայի պետ։ Նշանակալի գործ է կատարել կարմիր բանակի ամրապնդման և կատարելագործման, խորհրդային ռազմական ուսմունքի զարգացման ուղղությամբ։
Ամփոփելով 1918-1920 թվականների քաղաքացիական պատերազմի փորձը՝ գրել է «Հեծելազոր» (1923), «Վիսլայի վրա» (1924) երկերը։ «Բանակի ուղեղը» (հ․ 1—3, 1927-1929) Բ․ Մ․ Շապոշնիկով Վ․ Ն․ Շապոշնիկով մարքս-լենինյան մեթոդով շարադրված աշխատության մեջ առաջին համաշխարհային պատերազմի փորձի վրա տվել է ապագա պատերազմի բնույթը, նշել նրանում Գլխավոր շտաբի դերը։
Եղել է նաև Կենտգործկոմի անդամ, ԽՍՀՄ I գումարման Գերագույն խորհրդիի դեպուտատ, ՀամԿ(բ) ԿԿ անդամության թեկնածու (1939 թվականից)։
Պարգևներ խմբագրել
Պարգևատրվել է Լենինի 3, Կարմիր դրոշի 2, Սուվորովի I աստիճանի, Կարմիր աստղի 2 շքանշաններով։ Շապոշնիկովի անունով են կոչվում «Վիստրել» բարձրագույն դասընթացները։ Թաղված է Մոսկվայում, Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մոտ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 TracesOfWar
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Шапошников Борис Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 453)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Շապոշնիկով» հոդվածին։ |