Բորիս Նահապետյան

հայ մաթեմատիկոս

Բորիս Սերգեյի Նահապետյան (մարտի 5, 1946(1946-03-05)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (2003): ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ[2]։

Բորիս Նահապետյան
Ծնվել էմարտի 5, 1946(1946-03-05)[1] (78 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Հայ-Ռուսական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1970)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1990)

Կենսագրություն խմբագրել

Բորիս Նահապետյանը ծնվել է 1946 թվականի մարտի 5-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում։ 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ 1991 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող։ Եղել է Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ։ ՀՊՄՀ մաթեմատիկական կրթության գիտական լաբորատորիայի վարիչ[3]։ 1991-1994 թվականներին՝ Հայկական մաթեմատիկական միության փոխնախագահ։ 1993-1994 թվականներին՝ ՀՀ Վարչապետին կից գիտության և բարձր տեխնոլոգիաների խորհրդի անդամ, 2002 թվականից, միաժամանակ՝ Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի դասախոս։ 2004-2010 թվականներին եղել է Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի պրոֆեսոր[4]։

Աշխատանքները վերաբերում են հավանականության տեսության սահմանային թեորեմներին և վիճակագրական ֆիզիկայի մաթեմատիկական խնդիրներին[4]։ Կառուցել է թույլ կախյալ պատահական դաշտերի սահմանային թեորեմների տեսություն և այն կիրառել գիբսյան պատահական դաշտերի համար, զարգացրել մարտինգալների տեսության հիմնական դրույթները բազմաչափ տարածությունների դեպքում և ստացած արդյունքներն օգտագործել վիճակագրական ֆիզիկայի որոշ խնդիրների լուծման համար։ Տիրապետում է հայերենի, ռուսերենի, անգլերենի, վրացերենի։

Երկեր խմբագրել

Հեղինակ է 60 գիտական աշխատության, որոնցից 1 մենագրություն, 23 խորհրդային և միջազգային գիտական ամսագրերում, 17 հոդված՝ ՀՀ ԳԱԱ գիտական ամսագրերում, 17 միջազգային գիտաժողովների թեզիսներ և 2 պրեպևինտներ[5]։

  • Մաթեմատիկան 4-5-րդ դասարաններում։ Մեթոդական ձեռնարկ։ Մակմիլան-Արմենիա, 2000, էջ 60[6]։
  • «Մաթեմատիկա 5» և «Մաթեմատիկա 6» դասագրքեր[7]։
  • Limit Theorems and some Applications in Statistical Physics, Stuttgart-Lpz., 1991.
  • Martingale-difference Gibbs random fields and central limit theorem”, Annales Acad. Sci. Fennical, Ser A, I. Mathematica, v. 17, 1992, 105–110 (with A. Petrosian).
  • Billingsley-Ibragimov theorem for martingale-difference random fields and its applications to some models of classical statistical physics”, C.R. Acad. Sci. Paris, v. 320, serie 1, 1995, 1539-1544.
  • Models with even potentials and the behaviour of total spin at the critical point”, Communications in Mathematical Physics, v. 189, № 2, 1997, 513–519.
  • Arzumanian V., Pogosian S., “Classical Spin Lattice Systems with Vacuum”, Acta Applicandae Mathematicae, 22, pp. 33–53, Cluwer Academic Publishers, Netherlands, 1991 հոդվածում։

Պարգևներ խմբագրել

  • Սուրբ Ներսես Շնորհալի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13957
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  3. «Բորիս Սերգեյի Նահապետյան». aspu.am. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  4. 4,0 4,1 «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 205-206։
  5. «Կոհա առցանց քարտարան › Որոնման արդյունքներ համար 'pb:Մակմիլան Արմենիա, and au:Նահապետյան, Բորիս Սերգեյի,'». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  6. Նահապետյան, Բորիս (2000). Մաթեմատիկան 4-5-րդ դասարաններում։ Մեթոդական ձեռնարկ. Մակմիլան-Արմենիա. ISBN 9789993072126.
  7. Նահապետյան, Բորիս (2006). Մաթեմատիկան 5-6-րդ դասարաններում։ Մեթոդական ձեռնարկ. Մակմիլան Արմենիա. ISBN 9789994146161.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Նահապետյան» հոդվածին։