Բորիս Գրիգորևիչ Մասինո (1889 - 1957), խորհրդային հելմինթոլոգ։ Կ. Ի. Սկրյարինի աշակերտը։ Պրոֆեսոր (1928)։ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի հիմնադիրներից։ Ավարտել է Կազանի անասնաբուժական ինստիտուտը (1915)։ 1915-1928 թվականներին եղել է նույն ինստիտուտի մակաբուծաբանության ամբիոնի վարիչ։

Բորիս Մասինո
Ծնվել է1889
Մահացել է1957
Մասնագիտությունբժիշկ
Գործունեության ոլորտակնաբանություն
Ալմա մատերBauman Kazan State Academy of Veterinary Medicine? (1915)
Գիտական աստիճանպրոֆեսոր (1928)
Մալարիայի մակաբույծը

1928-1939 թվականներին՝ Երևանի անասնաբուծականանասնաբուժական ինստիտուտի տնօրեն և միաժամանակ մակաբուծաբանության ամբիոնի վարիչ։ 1938 թվականից' Լենինգրադի անասնաբույծների կատարելագործման ինստիտուտի տնօրեն և մակաբուծաբանության ամբիոնի պրոֆեսոր։ Գիտական աշխատանքները նվիրված են մակաբուծական հիվանդությունների (մասնավորապես ՀԽՍՀ-ում տարածված) պատճառագիտության, բուժման և կանխարգելման հարցերին։