Բորիս Բլյումին (անգլ.՝ Boris Blumin, հունվարի 11, 1908(1908-01-11), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 16, 1998(1998-02-16), Թրենթոն, ԱՄՆ) ռուս-հրեական ծագմամբ կանադացի շախմատիստ։

Բորիս Բլյումին
Պետություն(ներ) ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվհունվարի 11, 1908(1908-01-11)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահվան ամսաթիվփետրվարի 16, 1998(1998-02-16) (90 տարեկան)
Մահվան վայրԹրենթոն, ԱՄՆ
365chessBoris_Blumin

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1907 թվականի դեկտեմբերի 29-ին, Ռուսական կայսրությունում[1]։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նա ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադա։ Բազմիցս մասնակցել է Կանադայի առաջնություններին։ 1936 և 1937 թվականներին եղել է Կանադայի չեմպիոն, բացի այդ, երկու անգամ նվաճել է բրոնզե մեդալ (1934 և 1935 թվականներին)։ 1933 թվականից 1939 թվականներին ընկած ժամանակահատվածում հինգ անգամ նվաճել Մոնրեալի առաջնությունը։ 1938 թվականին ԱՄՆ բաց առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։

1939 թվականի օգոստոսին տեղափոխվել է ԱՄՆ։ Նախնական շրջանում ապրել է Նյու Յորքում, որից հետո՝ Տրենտոնում։ Նա հանդես է եկել տեղի շախմատի մրցումներում։ Վերջին մարզական նվաճումը եղել է 1986 թվականին՝ Համիլթոնի շախմատային ակումբի առաջնությունում։

Կյանքի վերջին տարիներին Բորիս Բլյումին տառապել է Ալցհեյմերի հիվանդությամբ։ Նա մահացել է ԹրենթոնԻ իր տանը՝ կնոջ՝ Նելլի Օլշանսկայայի (1908-2008) և որդու՝ Էդվարդ Իսրայել Բլումինի (1950-2000) ներկայությամբ։

Մարզական նվաճումներ խմբագրել

Տարեթիվ Քաղաք Մրցաշար + = Արդյունք Տեղ
1927 Տորոնտո Կանադայի առաջնություն 9[2]
1929 Մոնրեալ Կանադայի առաջնություն 4[2]
1934 Տորոնտո Կանադայի առաջնություն 3—4[3]
1935 Մոնրեալ Կանադայի առաջնություն 3[2]
1936 Տորոնտո Կանադայի առաջնություն 1
1937 Քվեբեկ Կանադայի առաջնություն 1
1938 Բոստոն ԱՄՆ-ի բաց առաջնություն 3—4[4]
1939 Նյու Յորք ԱՄՆ-ի բաց առաջնություն 11[5][6]
1941 Սենթ Լուիս ԱՄՆ-ի բաց առաջնություն [5]
Նյու Յորք Ամերիկացի շախմատիստների մրցաշար
1969 Նյու Յորք Ատլանտիկ-օփեն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Bob Peretz Bronx Yonkers Chess Club». bronxyonkerschessclub.blogspot.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. 2,0 2,1 2,2 Победил Фокс, Морис.
  3. Победил Белсон, Джон.
  4. Победили Горовиц, Изрейел Алберт и Кэжден, Исаак.
  5. 5,0 5,1 Победил Файн, Ройбен.
  6. Open 1939, New York (American Chess Federatio

Արտաքին հղումներ խմբագրել