Բորիս Բերկենգեյմ (ռուս.՝ Борис Моисеевич Беркенгейм, 1885, Մոսկվա, Ռուսական կայսրություն - 1959, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային քիմիկ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՌՍՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ։

Բորիս Բերկենգեյմ
Ծնվել է1885
Մոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել է1959
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Բելառուսի պետական համալսարան, Ռուսաստանի ֆիզիկական մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրազմի պետական համալսարան, Մոսկվայի պետական համալսարան և Ռուսաստանի Կ. Է. Ցիոլկովսկու անվան պետական տեխնոլոգիական համալսարան
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր
Պարգևներ
ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է առաջին գիլդիայի վաճառական Մոյիսեյ Սոլոմոնովիչ Բերկենգեյմի և նրա կնոջ` Ագրաֆենա Կոգանի ընտանիքում, որոնք Մոսկվա էին տեղափոխվել Դինաբուրգից[1], եղել է ընտանիքի կրտսեր որդին։

Մոսկվայում գիմնազիան ոսկե մեդալով ավարտելուց հետո ընդունվում է Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը։ 1905 թվականին մասնակցել է ուսանողական անկարգություններին և ստիպված լքել է երկիրը։ Մինչև 1910 թվականը բնակվել է Գեյդելբերգում, այնուհետև շարունակել ուսումը Մոսկվայի համալսարանում, Նիկոլայ Զելինսկու ղեկավարությամբ և ավարտելուց հետո մնացել քիմիայի ամբիոնում։ Աշխատել է Ն. Ա. Շիլովի լաբորատորիայում, զբաղվել է ֆոտոգրաֆիական երևակումների հետազոտություններով[2][3][4]։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ղեկավարել է Հարավարևմտյան ռազմաճակատի Կարմիր խաչի լաբորատորիան, ավագ եղբոր հետ միասին զբաղվել են հակագազերի նախագծմամբ։ Զորացրվելուց հետո քիմիա է դասավանդել Կիևում, որտեղ էլ հեղափոխությունից հետո նշանակվել է Կիևի բանվորա-գյուղացիական համալսարանի պրոֆեսոր և ռեկտորի տեղակալ։ 1921-1927 թվականներին (համալսարանի հիմնադրման պահից) եղել է Մինսկի Բելառուսական պետական համալսարանի պրոֆեսոր և բժշկական ու մանկավարժական ֆակուլտետների անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ[5][6], 1927 թվականից Մոսկվայում, Ֆիզիկական կուլտուրայի Պետական կենտրոնական ինստիտուտի (ГЦИФК) պրոֆեսոր և քիմիայի ամբիոնի վարիչ (1927-1935)[7]։ Հիմնադրել է «Քիմիան և սոցիալիստական տնտեսությունը » և «Քիմիայի հաջողությունները» (1932) ամսագրերը, եղել վերջինիս առաջին խմբագիրը։ Կազմակերպել է սուլֆամիդային պրեպարատների արտադրություն[8]։ 1927-1934 թվականներին եղել է Տեխնիկական հանրագիտարանի խմբագրության գիտաշխատող։ Հայրենական պատերազմի տարիներին եղել է Մոլոտովում[9]։

Եղել է ՄՊՀ-ի անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, դասավանդել է նաև Մոսկվայի ավիացիոն-տեխնոլոգիական ինստիտուտում։

Ընտանիք խմբագրել

Չորս եղբայր, երկու քույր

  • Աբրամ Մոյիսեևիչ Բերկենգեյմ (1867-1938), քիմիկ-օրգանիկ, ռուսական քիմիկո-ֆարմացեվտիկական արդյունաբերության հիմնադիրներից մեկը։
  • Գրիգորի Մոյիսեևիչ Բերկենգեյմ(1872-1919), Լ. Ն. Տոլստոյի ընտանեկան բժիշկ, Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ սպայական հոսպիտալի բժիշկ, Խարբինյան վարչության բժշկական մասի վարիչ, պարգևատրվել է Սուրբ ստանիսլավի և Սուրբ Աննայի III աստիճանի շքանշաններով
  • Ալեքսանդր Մոյիսեևիչ Բերկենգեյմ (1878-1932), էսեռ, Ռուսաստանում Քաղաքական Կարմիր Խաչի և կոոպերատիվ շարժման հիմնադիրներից մեկը, Լեհաստանում հրեական կոոպերատիվ ընկերությունների միավորման նախագահ (նրա թոռը գրող Ս. Ե. Կալեդինն է)։ Եղբայրներից մեկը, Լեոնը ինքնասպան է եղել։
  • Կինը` Տաիսիյա Իվանովնա Բերկենգեյմը (1895-1989), եղել է քիմիկ։

Հրատարակություններ խմբագրել

  • Химическая война / составил П. А. Соколов; под редакцией Б. М. Беркенгейма; с предисловием председателя Белорусской организации «Доброхима» И. А. Адамовича. Минск: Доброхим БССР, 1924.
  • Техническая энциклопедия: Справочник физических, химических и технологических величин / Гл. ред. Л. К. Мартенс. Составители Б. М. Беркенгейм и др. - ТТ. 1-10. М.: Советская энциклопедия, 1927-1936.
  • Фриц Эфраим. Неорганическая химия: рук. для углубл. изучения и для справок / ред., пер., авт. предисл. Б. М. Беркенгейм. Л.: Госхимтехиздат (Ленинградское отделение), 1932.
  • Тиль А. Физико-химический практикум: Пер. с нем., ред. Б. Беркенгейма. М.-Л.: Гос. химико-техническое изд-во, 1933.
  • Выдающийся химик современности Н. Д. Зелинский. М.: Знание, 1951.
  • Джон Митчелл. Акваметрия / Пер. с англ. и ред. проф. Б. М. Беркенгейма. М.: Издательство иностранной литературы, 1952.
  • Руководство по препаративной неорганической химии / Под ред. Г. Брауера, проф.; Пер. с нем. заслуж. деятеля науки и техники д-ра хим. наук проф. Б. М. Беркенгейма. М.: Издательство иностранной литературы, 1956.
  • Путешествие в мир химии / Зигмар Шпаусус; Пер. с нем. и ред. проф. Б. М. Беркенгейма. М.: Учпедгиз, 1959 (2-е издание - М.: Просвещение, 1967).
  • Зигмар Шпаусус. Новая химия / Пер. с англ. Б. М. Беркенгейма. М.: Издательство АН СССР, 1959, 1960.
  • Эрих Тило. Неорганическая химия в вопросах и ответах / Пер. с 7-го нем. изд. проф. Б. М. Беркенгейма. М.: Высшая школа, 1961.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Автобиографические данные А. М. Бергенгейма
  2. «N. Schilow, B. Berkenheim. Photographic developers. Physico-chemical studies. Oxidation of ferro-ions in presence of oxalate-ions. Z. Elektrochem., 1912, 18, 939—943». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  3. Die Chemische Analyse
  4. Die Katalyse: Die Rolle der Katalyse in der analytischen Chemie
  5. «Химический факультет Белорусского государственного университета». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  6. «Белорусский государственный медицинский университет». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  7. Кафедра Биохимии и биоэнергетики спорта
  8. «М. Король «Родственники Карла Маркса в Москве»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  9. Медицинские работники Прикамья, отличившиеся в годы войны