Բորիս Ալեքսանդրով (դերասան)

Բորիս Ալեքսանդրով (ռուս.՝ Александров, Борис Владимирович, հոկտեմբերի 31, 1949(1949-10-31), Օրենբուրգի մարզ, ԽՍՀՄ - հունվարի 22, 2010(2010-01-22), Մոսկվա, Ռուսաստան), Ուլյանովսկի մարզային դրամատիկական թատրոնի դերասան, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2002 թվական)[1]։

Բորիս Ալեքսանդրով
Ծնվել էհոկտեմբերի 31, 1949(1949-10-31)
ԾննդավայրՕրենբուրգի մարզ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 22, 2010(2010-01-22) (60 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՈւլյանովսկ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ

Կենսագրություն խմբագրել

Բորիս Ալեքսանդրովը ծնվել է 1949 թվականի հոկտեմբերի 31–ին, Օրենբուրգի մարզի Բուզուլուկսկի շրջանի Պարտիզանսկի ավանում։

1971 թվականին ավարտել է պրոֆեսր Մ․ Օռլովայի կուրսը Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտում, նույն տարում սկսել է աշխատել Ուլյանովսկի դրամատիկական թատրոնում։

1997 թվականից դասավանդել է Ուլյանովսկի պետական համալսարանի դերասանական ֆակուլտետում։

Խաղացել է ավել քան 100 դերեր տարբեր ներկայացումներում, մասնակցել է Ռուսաստանում, Գերմանիայում, Լեհաստանում անցկացվող թատերական արվեստի փառատոններին։ Ավելի քան 10 տարի եղել է Ռուսաստանի թատերական գործիչների միության Ուլյանովսկի տարածքային կազմակերպության նախագահը։

Երիտասարդական թատերական «Դրամա» ստուդիայի հիմնադիրն է և ղեկավարը։

Ուլյանովսկի մարզային օրենսդիր խորհրդի 4-րդ գումարման պատգամավոր է, սոցիալական քաղաքականության, պետական և քաղաքային շինարարության ու երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամ։ Մշակված օրինագծերից մեկն է եղել «Ուլյանովսկ մարզի ստեղծագործական միությունների և ստեղծագործական աշխատողների մասին» օրինագիծը։

Բորիս Ալեքսանդրովը մահացել է 2010 թվականի հունվարի 22–ին, Մոսկվայում[2]։

Դերեր թատրոնում խմբագրել

  • «Վալենտին և Վալենտինա» (Մ․ Ռոշին)՝ Վալենտին
  • «Գիշերային առեղծված»՝ Յաու
  • «Միապետներ»
  • «Դերասանուհի»
  • «Անտիգոնե»
  • «Հենրիխ IV»` Հենրիխ
  • «Համլետ» (Ուիլյամ Շեքսպիր)՝ (Համլետի հոր ուրվականը)
  • «Տարտյուֆ կամ Խաբեբան» (Մոլիեր)` Տարտյուֆ
  • «Երկու տիրոջ ծառա» (Կառլո Գոլդոնի)
  • «Օբսկուրի տեսախցիկը»
  • «Սիրենը և Վիկտորյան»
  • «Բոլոր իմաստունները բավականին պարզ են» (Ալեքսանդր Օստրովսկի)
  • «Սաստանան և տեր աստված»
  • «Արքա Լիր» (Ու․ Շեքսպիր)` արքա Լիր
  • «Կրեպպի վերջին ժապավենը» (մոնոներկայացում)
  • «Ճիշտը լավ է, իսկ երջանկությունը` ավելի լավ» (Ա․ Օստրովսկի)` Գրոզնով
  • «Հյուրանոցի տիրուհին»
  • «Իվանով» (Անտոն Չեխով)` Իվանով

Ճանաչում և մրցանակներ խմբագրել

  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1991)
  • ՌԴ պետական մրցանակի դափնեկիր (2002)
  • Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2002)[1]
  • 2007 թվականին դարձել է Ն․ Ռիբակովի մրցանակի դափնեկիր «Ռուսաստանի դերասան» անվանակարգում (Ռիբակովի անվան թատերական փառատոն) և «Մոսկովյան գիշերներ» միջազգային փառատոնի գլխավոր մրցանակի դափնեկիր` «Լավագույն տղամարդկային դեր» անվանակարգում
  • 2009 թվականին պարգևատրվել է «Ուլյոնովսկյան մարզի համար ունեցած ավանդի համար»

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել