Բոսքի շրջան (անգլ.՝ Bosque County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2008 թվականին բնակչության թիվը կազմում էր 17 760 մարդ[1], իսկ 2010 թվականին՝ 18 212 մարդ։ Շրջկենտրոնն է Մերիդիան բնակավայրը[2]։

Բոսքի շրջան
Bosque County
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿարգավիճակՏեխասի շրջան
Մտնում էՏեխաս
ՎարչկենտրոնՄերիդիան
Բնակչություն (2010)18.212
Խտություն7
Տարածք2.561
Հիմնադրված է1854 թ. թ.
Սահմանակցում էՍոմերվել շրջան, Ջոնսոն շրջան, Հիլ շրջան, Մակ-Լենան շրջան, Քորյել շրջան, Համիլտոն շրջան և Էրաթ շրջան
Ժամային գոտիCDT?
Անվանված էBosque River?
bosquecounty.us(անգլ.)

Պատմություն խմբագրել

Բոսքի շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1854 թվականին Մակ-Լենան շրջանից։ Իր անվանումը ստացել է Բոսքի գետի անունից, որը գոյացնում է շրջանի արևելյան սահմանը։

Աշխարհագրություն խմբագրել

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Բոսքի շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 2600 կմ², որից 2550 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 52 կմ²-ն կամ 2,0 %-ը՝ ջրային տարածքները[3]։

Հարևան շրջաններ խմբագրել

Բնակչություն խմբագրել

Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 17 204 մարդ, իսկ 2010 թվականին՝ 18 212 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 7 մարդ/կմ²։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 90,75 %, աֆրոամերիկացիներ – 1,92 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,55 %, ասիացիներ – 0,11 %, խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ – 0,03 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 5,17 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 1,47 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 12,23 %–ը (անկախ ռասայից)։

Տարիքային կազմը հետևյալն է՝ 24,4 % - 18 տարեկանից փոքր, 6,2 % - 18-24 տարեկան, 23,8 % - 25-44 տարեկան, 25,0 % - 45-64 տարեկան և 20,5 % 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 42 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 95,90 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 92,30 տղամարդ։

Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[4][5]

1950 1960 1970 1980 1990 2000 2010
11 836 10 809 10 966 13 401 15 125 17 204 18 212

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  2. «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  3. «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  4. «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  5. «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.