Բոսնա (գերմ.՝ Bosna), բրատվուրստ նրբերշիկով, սպիտակ հացով և կծու սոուսներով կերակրատեսակ, որը մեծ համբավ է վայելում Ավստրիայում և Գերմանիայում։ Բոսնան նման է ամերիկյան հոթ դոգին, սակայն նրանից տարբերվում է վառ արտահայտված կծու համով։ Լեզվաբան Հայնց Դիտեր Պոլը բոսնա անվանումը բացատրում է նրանով, որ Ավստրիայում բոսնիական ածականն առաջին հերթին ասոցացվում է կծու կերակրատեսակների հետ[1]։

Բոսնա
Բասնայի բաղադրիչները
Ծագում
Ենթատեսակսենդվիչ
Առաջացման երկիր Ավստրիա
ՀեղինակԶանկո Թոդորով
Ստեղծման տարեթիվ1949
ՀիմնականԲրատվուրստ, հաց, մանանեխ և սոխ
Նույնական ուտեստներհոթ դոգ
Բաղադրատոմս
բրատվուրստ, սպիտակ հաց, քարի սոուս, մանանեխ, սոխ
 Bosna (sausage) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Կերակրատեսակի բաղադրատոմսի հեղինակը բուլղարացի Զանկո Թոդորովն է, ով ապրել է Զալցբուրգում։ 1949 թվականին Թոդորովը զալցբուրգյան Augustiner Bräu գարեջրատանը վառարան է տեղադրել և սկսել սեփական բաղադրատոմսով հոթ դոգներ վաճառել` ապխտած և գրիլում տապակած նրբերշիկով[2]։ Այս կերակրատեսակը Զալցբուրգում շուտով ճանաչում է ստանում, և արդեն 1950 թվականին Թոդորովը Զալցբուրգի պատմական շրջանում` Գետրայդեգասե (Getreidegasse) փողոցում բացում է սեփական խանութը (Balkan Grill)[3]:

Ի սկզբանե կերակուրը կոչվում էր նադանիցա (Nadanitza): Իր նոր խանութում Թոդորովը որոշում է տեղադրել Բոսա անվանումով ցուցանակ, սակայն պատվերը կատարող նկարիչը սխալվում և գրում է Բոսնա։ Քանի որ կերակրատեսակի սկզբնական անվանումը ավստրիացիների համար դժվարհիշելի էր, իսկ բոսնա անունը ավստրիացիների մոտ ասոցացվում էր կծու համի հետ, շուտով զալցբուրգյան հոթդոգը ճանաչում է ստանում «բոսնա» անվանումով[4]։

Մեկ այլ վարկածի համաձայն` այն առաջացել է Լինցում 1974 թվականին։ Բաղադրատոմսի հեղինակը եղել է հարավսլավացի Պետար Ռադիսալիևիչը (Petar Radisaljević), ով այցելել էր Զալցբուրգ և ամենայն հավանականությամբ բաղադրատոմսը բերել այլ քաղաք։

Բաղադրիչներ խմբագրել

Բոսնան պատրաստում են տապակած բրատվուրստ նրբերշիկից, երկարությամբ կտրատված սպիտակ հացից և կծու սոուսից, որի բաղադրության մեջ կան մանանեխ, սոխ և քարի պղպեղ։ Հաճախ սոուսը փոխարինում են կետչուպով կամ ավելացնում այն։ Սոուսի մեջ կարող են ավելացնել նաև չիլի կամ կայենյան պղպեղ։

Հացը տապակում են վառարանում կամ գրիլում, ինչից հետո բացվածքում տեղադրում են նրբերշիկ ու սոուս[5]։

Տարբերակներ խմբագրել

Բոսնայի չափն ու բաղադրությունը կարող է տարբերվել` կախված սննդի կետից, որտեղ այն պատրաստում են, բայց նրանք բոլորը բաժանվում են մի քանի տեսակի.

  • փոքր բոսնա - պատրաստվում է մեկ նրբերշիկով
  • միջին բոսնա - պատրաստվում է երկու նրբերշիկով
  • մեծ բոսնա - պատրաստվում է երեք փոքր կամ մեկ մեծ նրբերշիկով
  • զայլբոսնա (Seilbosna, գերմ.՝ Seil` պարան և բոսնա)։

Բաղադրատոմսի այլ տարբերակներ են.

  • Կաֆկա[6]։ Բրատվուրստ նրբերշիկների փոխարեն օգտագործում են կազեկրայներ։
  • Չյորտովա բոսնա (Teufelbosna): Սոուսի մեջ ավելացնում են թարմ չիլի պղպեղի կտորներ։
  • Սխտորով բոսնա (Knoblauchbosna): Մանանեխի սովորական սոուսի փոխարեն օգտագործում են սխտորի սոուս։
  • Պանրային բոսնա (Käsebosna): Ավելացնում են հալած պանիր։
  • Յագուար։ Խոզի մսից տապակած երշիկը և մարինացված սոխը դրվում են տապակած հացի մեջ, վրան ավելացնում են կծու համեմունքներ և նրբահամ սոուս։ Այս տեսակը հատկապես տարածված է Աուգսբուրգում։
  • Աուգսբուրգյան բոսնա։ Գրեթե չի տարբերվում յագուարից։ Սոուսն ու համեմունքները կծու չեն, իսկ հացը չեն տապակում։
  • Կրժեչեկ (Krecek)[7]: Բրատվուրստի փոխարեն օգտագործում են բեռնյան երշիկ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Heinz Dieter Pohl Die österreichische Küchensprache: ein Lexikon der typisch österreichischen kulinarischen Besonderheiten : mit sprachwissenschaftlichen Erläuterungen. — Praesens-Verlag, 2007-01-01. — 204 с. — ISBN 978-3-7069-0452-0
  2. «Die weltberühmte Bosna, eine Erfindung aus Salzburg». magazin.salzburgerland.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  3. «Getreidegasse, Salzburg : Sehenswürdigkeiten in Salzburg». www.visit-salzburg.net. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  4. Dani Steixner. «Dem Bulgaren sei Dank». www.echosalzburg.at. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  5. «Bosna - Rezept». Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
  6. Christoph Wagner Universität der Genüsse. — Haymon Verlag, 2015-08-12. — 398 с. — ISBN 978-3-7099-3667-2
  7. «eatdrinkcooking: Bosna aus Salzburg». eatdrinkcooking.blogspot.co.at. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.