Բոշխ կախված

բույսերի տեսակ
Բոշխ կախված
Բոշխ կախված
Բոշխ կախված
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Բոշխազգիներ (Cyperaceae)
Ենթաընտանիք Բոշխայիններ (Cyperoideae)
Տրիբա Cariceae
Ցեղ Բոշխ (Carex)
Տեսակ Բոշխ կախված (C. pendula)
Միջազգային անվանում
Carex pendula

Բոշխ կախված (լատին․՝ Carex pendula), բոշխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Փուխր ճիմ առաջացնող, 8-20 սմ երկարությամբ բազմամյա խոտաբույս է։ Տերևները գծային են, 1-1,6 սմ լայնությամբ։ Ծաղկաբույլերում գտնվող վարսանդավոր հասկիկների երկարությունը 10-17 սմ է, աղեղնաձև թեքված են։ Ծածկող թեփերը ձվաձև են, պարկիկներին հավասար կամ մի փոքր կարճ, 1 մմ երկարությամբ սրածայրով։ Դժգույն կանաչ պարկիկները ունեն 3-3,2 մմ երկարություն, ուռուցիկ նիստեր, 0,1-0,2 մմ երկարությամբ թույլ, հազիվ ճեղքված 2-3 ջիղ[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում՝ Սրաշեն, Շիկահող (կենու պուրակ) և Ներքին Հանդ (սոսու պուրակ) գյուղերի շրջակայքում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից մոտ 900 մ բարձրության վրա, ստվերոտ անտառներում, գետերի խոնավ ափերին, աղբյուրների մոտ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակի տարածման շրջանը հիմնականում գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոշխ կախված» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոշխ կախված» հոդվածին։