Բոննի Ուինթերբոթոմ (անգլ.՝ Bonnie Winterbottom), ABC հեռուստաալիքի թողարկած «Ինչպես խուսափել սպանության համար պատժից» հեռուստասերիալի հորինված գեղարվեստական կերպար, որին ստեղծել է Փիթեր Նոուվոլքը 2014 թվականին։ Կերպարին մարմնավորել է դերասանուհի Լայզա Վայլը։ Բոննին Ֆիլադելֆիայի փաստաբանի օգնականն է, աշխատում է Անալիզ Քիթինգի ընկերությունում։

Բոննի
Ինչպես խուսափել սպանության համար պատժիցի հերոս
Առաջին անգամ հայտնվել է«Պիլոտ» (1.1)
2014 թվականի սեպտեմբերի 25
Վերջին անգամ հայտնվել է«Մնա» (6.15)
2020 թվականի մայիսի 12
ՍտեղծողՓիթեր Նոուվոլք
Տեղեկություններ
Ամբողջական անունԲոննի Ուինթերբոթոմ
ՍեռԻգական
ԱզգությունԱմերիկացի

Քասթինգ խմբագրել

2014 թվականի փետրվարի 27-ին Շոնդա Ռայմսը հայտարարել է, որ Բոննի Ուինթերբոտի դերը մարմնավորելու է Լայզա Վայլը[1]։

Զարգացում խմբագրել

Բնավորություն խմբագրել

Ես միշտ երիտասարդ դերեր եմ ունեցել, այնպես որ հաճելի է մարմնավորել չափահաս կերպարի։ Բոննին հասուն կին է։ Նա լուրջ օրիորդ է։ Բոննին շատ կենտրոնացած է և ուշադիր է ուսանողների նկատմամբ։ Ուսանողները միակ մարդիկ են, որոնց վրա Բոննին և Ֆրենկը կարող են հաստատել իրենց իշխանությունը, ես կարծում եմ, որ նրանք վայելում են դա։ Բոննին իրեն ներկայացնում է շատ ջերմ մնացածի նկատմամբ։ Ես կարող եմ շփվել նրա հետ։

Դերասանուհի Լայզա Վայլը Բոննիի մասին[2]։

Սերիալի սկզբում Բոննին նկարագրվում է որպես ադեկվատ, հիմար և պատասխանատու օրիորդ, որը անպատասխան սիրահարված է Անալիզի ամուսնուն՝ Սեմ Քիթինգին[3]։ Սակայն սերիալի ընթացքում նրա անձնական կյանքը քանդվում է, և Բոննին բախվում է բազմաթիվ խնդիրների։ Անալիզը ճնշում է նրան և պահանջում է, որ նա ավելի շատ աշխատի։ Բոննին հարաբերությունների մեջ է լինում Աշեր Միլսթոունի հետ։ Բոննիի կերպարը մարմնավորող դերասանուհին՝ Լայզա Վայլը, ասել է որ Բոննին հասուն է և դա իր առաջին դերն է, որպես լուրջ օրիորդ[2]։ Բոննին սարսափելի անցյալ է ունեցել։ Նրա հայրը՝ Ֆիլադելֆիայի քաղաքապետարանի տնօրենը, սեռական ոտնձգություն է կատարել նրա նկատմամբ, երբ աղջիկը եղել է անչափահաս[4]։

Variety-ին տված հարցազրույցում սերիալի հեղինակ Փիթեր Նովոլկը մեկնաբանել է, որ «երրորդ եթերաշրջանում Բոննին ստիպված կլինի ընտրել երկու կողմերին։ Նա Անալիզի նման է, մենք կարող ենք ներել Ֆրենկին, դա եղել է Սեմի մեղքով»։ Բոննին փորձում է ամեն ինչ հարթեցնել, ասել է Փիթերը` երկրորդ եթերաշրջանի մասին խոսելիս[5]։

Հարաբերություններ խմբագրել

Բոննին ռոմանտիկ հարաբերություններ է ունենում Անալիզի ուսանողի` Աշեր Միլսթոունի հետ։ Նրանք մի անգամ զբաղվում են սեքսով Սեմի սպանության գիշերը[6] և հետո, երբ առաջին անգամ Բոննին հաղթում է իր առաջին գործը դատարանում[7]։ Նրանք բաժանվում են, երբ Բոննին կասկածում է, որ Աշերը հանդիպում է մեկ այլ կնոջ հետ, չիմանալով, որ նա տարօրինակ է դրսևորում իրեն, քանի որ նա շանտաժի է ենթարկվում Էմիլի Սինքլերի կողմից[8]։ Նրանց հարաբերություններն ավարտվում են ընդմիշտ, երբ Բոննին հայտնաբերում է Աշերի դերը խմբակային բռնաբարության թաքցման գործում և իմանում, որ Անալիզը նրան բացահայտել է Բոննիի ցավոտ անցյալի մասին[9]։

Բոննիի հարաբերությունները Ֆրենկ Դելֆինոյի հետ հատուկ և բարդ են։ Նրանք օգնում են միմյանց լուծել իրենց խնդիրները և միշտ հասանելի են միմյանց, թեև նրանց պատմությունը մնում է անորոշ։ Երբ Բոննին իմանում է, որ Ֆրենկը սպանել է Լայլային, նա ստում է Անալիզին և թաքցնում է ամբողջ պատմությունը[10]։ Նրանք խոսում են միասին փախչելու մասին, ապա զբաղվում են սեքսով, մի քանի օր անց, երբ Ֆրենկը սպանում է Բոննիի դաժան հորը (որը բանտարկված էր Կենտրոնական Փենսիլվանիայի Կոլպորտում), բայց Ֆրենկը հաջորդ առավոտյան թողնում է Բոննին հյուրանոցի համարում և հեռանում է[11]։ Բոննին հետագայում համոզում է Ֆրենկին ինքնասպան չլինել, ասելով նրան, որ այն գիշերը նրա համար ամեն ինչ էր նշանակում, սակայն ավելի ուշ Բոննին խնդրում է նրան իր վրա վերցնել բոլոր հանցագործությունների մեղքը[12]։

Բոննին սիրո-ատելության հարաբերություններ է ունենում Անալիզ Քիթինգի հետ։ Երկրորդ եթերաշրջանի սկզբում պարզվում է, որ Բոննին սպանել է Ռեբեկա Սաթերին՝ Անալիզին պաշտպանելու համար[13]։ Ավելի ուշ, երբ նա հայտնաբերում է, որ Անալիզը պատմել է Աշերին Բոննիի անցյալի մասին, ասում է, որ ցանկանում է Անալիզի մահը[14]։ Չնայած, երբ Անալիզը լինում է բանտում Բոննին նրան օգնում է շատ հարցերում[15]։ Այդ ժամանակից ի վեր, Բոննին դառնում է Անալիզի աջ ձեռքը և նրա ամենամոտ օգնականը։

Բոննին Անալիզին ասում է, որ սիրում է նրան այն բանից հետո, երբ նրանք վիճում են Ֆրենկի հետ Բոննիի հարաբերությունների պատճառով, թեև պարզ չէ, արդյոք նա նկատի է ունեցել պլատոնական կամ ռոմանտիկ սեր[16]։ Նրանք համբուրվում են, երբ Անալիզը լինում է հարբած[12]։ Հետագայում Բոննին պարզաբանում է, որ սիրահարված չէ Անալիզին, այլ նկատի ունի, որ նրանք պետք են միմյանց[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Andreeva, Nellie (2014 թ․ փետրվարի 27). «Liza Weil Cast In ABC Pilot 'How To Get Away', Stephen Hagan In CW's 'Identity'». Deadline. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
  2. 2,0 2,1 Orley, Emily (2014 թ․ սեպտեմբերի 17). «The Actress Behind Paris Geller Is All Grown Up». BuzzFeed. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
  3. Writer: Nowalk, Peter. Director: Offer, Michael (September 25, 2014). «Pilot». How to Get Away with Murder. Season 1. American Broadcasting Company.
  4. Writer: Thompson, Sarah L.. Director: Cragg, Stephen (October 22, 2015). «Meet Bonnie». How to Get Away with Murder. Season 2. American Broadcasting Company.
  5. «'How To Get Away With Murder': Viola Davis Shows Love For Castmate Liza Weil Before Season 3». Fashion & Style. 2016 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  6. Writer: Foley, Michael and Swafford, Erika Green. Director: Williams, Stephen (November 20, 2014). "Kill Me, Kill Me, Kill Me". How to Get Away with Murder. Season 1. American Broadcasting Company.
  7. Writer: Swafford, Erika Green and Stockstill, Doug. Director: Listo, Mike (February 19, 2015). «Mama's Here Now». How to Get Away with Murder. Season 1. American Broadcasting Company.
  8. Writer: Fazzio, Joe. Director: Terlesky, John. (October 8th, 2015). "It's Called the Octopus". How to Get Away with Murder. Season 2. American Broadcasting Company.
  9. Writer: Foley, Michael. Director: Listo, Mike. (October 29th, 2015). "Two Birds, One Millstone". How to Get Away with Murder. Season 2. American Broadcasting Company.
  10. Writer: Lee, J.C.; Harrison, Erika. Director: Williams, Stephen (March 10, 2016). «There's My Baby». How to Get Away with Murder. Season 2. American Broadcasting Company.
  11. Writer: Lee, J.C.. Director: Turner, Jann (October 20, 2016). "It's About Frank". How to Get Away with Murder. Season 3. American Broadcasting Company.
  12. 12,0 12,1 Writer: Foley, Michael. Director: D'Elia, Bill (November 17th, 2016). "Who's Dead". How to Get Away with Murder. Season 3. American Broadcasting Company.
  13. Writer: Nowalk, Peter. Director: D'Elia, Bill (September 24, 2015). «It's Time to Move On». How to Get Away with Murder. Season 2. American Broadcasting Company.
  14. Writer: Leonard, Warren Hsu. Director: Bray, Kevin (November 5, 2015). «I Want You to Die». How to Get Away with Murder. Season 2. American Broadcasting Company.
  15. Writer: Lee, J. C.. Director: Innes, Laura (February 11, 2016). «What Happened to You, Annalise?». How to Get Away with Murder. Season 2. American Broadcasting Company.
  16. Writer: Harrison, Erika. Director: Smith, Mike (November 3rd, 2016). "Call It Mother's Intuition". How to Get Away with Murder. Season 3. American Broadcasting Company.
  17. Writer: Thompson, Sarah L.. Director: Getzinger, Jennifer. (January 26th, 2016). "We're Bad People". How to Get Away with Murder. Season 3. American Broadcasting Company.

Արտաքին հղումներ խմբագրել