Բոնիֆատի Կեդրով
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կեդրով (այլ կիրառումներ)
Բոնիֆատի Միխայիլովիչ Կեդրով (ռուս.՝ Бонифатий Михайлович Кедров, նոյեմբերի 27 (դեկտեմբերի 10), 1903, Յարոսլավլ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 10, 1985[2], Մոսկվա, ԽՍՀՄ), քիմիկոս, գիտության պատմաբան։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։
Ավարտել է Մոսկվայի համալսարանի քիմիայի ֆակուլտետը։ 1962 թվականից ԽՍՀՄ ԳԱ բնագիտության և տեխնիկայի պատմության ինստիտուտի, 1973-1975 թվականներին փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն։ 1975 թվականից ԽՍՀՄ ԳԱ բնագիտության և տեխնիկայի պատմության ինստիտուտի սեկտորի վարիչ։ Ուսումնասիրել է մատերիալիստական դիալեկտիկայի, բնագիտության փիլիսոփայության, գիտաբանության և գիտական հայտնագործության հոգեբանության ու տրամաբանության հարցերը, ձեակերպել դիալեկտիկական տրամաբանության մի քանի սկզբունքներ։ Գիտության պատմության միջազգային ակադեմիայի անդամ է, մի շարք երկրների ակադեմիաների արտասահմանյան անդամ։ Պարգևատրվել է երեք շքանշանով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Кедров Бонифатий Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #12424209X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 356)։ |