Բոնա Սավոյացի

Միլանի դքսուհի

Բոնա Սավոյացի, Միլանի դքսուհի (անգլ.՝ Bona of Savoy, Duchess of Milan, օգոստոսի 10, 1449[1], Avigliana Castle, Ավիլյանա, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա - նոյեմբերի 17, 1503[2][3], Ֆոսանո, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա[2]), Միլանի դքսուհի, Միլանի դուքս Գալեացո Մարիա Սֆորցայի երկրորդ կինը։ 1476–1481 թվականների ընթացքում իր որդու անչափահասության տարիներին եղել է նաև Միլանի ռեգենտը։

Բոնա Սավոյացի
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 10, 1449[1]
ԾննդավայրAvigliana Castle, Ավիլյանա, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա
Մահացել էնոյեմբերի 17, 1503[2][3] (54 տարեկան)
Մահվան վայրՖոսանո, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա[2]
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինԳալեացո Մարիա Սֆորցա
Ծնողներհայր՝ Louis I, Duke of Savoy?, մայր՝ Աննա դե Լուզինյան
Զբաղեցրած պաշտոններduchess? և Ռեգենտություն
ԵրեխաներԲիանկա Մարիա Սֆորցա[4], Ջան Գալեացո Սֆորցա, Աննա Սֆորցա և Հերմես Մարիա Սֆորցա[4]
 Bona of Savoy Վիքիպահեստում

Կյանք խմբագրել

Ծնվել է Ավիլյանա կոմունայի Թուրին քաղաքում և հանդիսացել Սավոյի դուքս Լուի I-ի և վերջինիս կնոջ` Աննա դե Լուզինյանի դուստրը` նրանց տասնինը երեխաներից մեկը։ Նրա քույր-եղբայրներից էին` Ամադեուս IX Սավոյեցին, Սավոյի դուքս Ֆիլիպ II-ը, Լուի Սավոյեցին, Մարգարիտա Սավոյեցին ու Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XI-ի հետ ամուսնացած Շառլոտա Սավոյեցին։

1464 թվականին Բոնան պետք է նշանվեր Անգլիայի թագավոր Էդուարդ IV-ի հետ, սակայն բացահայտվել է վերջինիս գաղտնի ամուսնությունը Էլիզաբեթ Վուդվիլի հետ։ 1468 թվականի մայիսի 9-ին ամուսնացել է Գալեացո Մարիա Սֆորցայի հետ։ 1460-ական թվականներից շշուկներ են տարածվել Սֆորցայի ու ֆրանսիական արքայական ընտանիքի միջև ամուսնական դաշինքի մասին, և «1464 թվականին Բոնային պաշտոնապես երաշխավորել են Գալեացոյի համար Ֆրանսիայի թագավորն ու Սավոյի դուքսը»։

1476 թվականի դեկտեմբերի 26-ին, 32 տարեկանում Միլանի Սան Ստեֆանո մայր տաճարի շքամուտքում երեք երիտասարդ ազնվականների կողմից Բոնայի ամուսինն սպանվել է։ Նրան հաջորդել է իր յոթնամյա որդին` Ջան Գալեացո Սֆորցան (1469–1494)` Բոնայի ռեգենտության ներքո։ Սակայն շուտով տարաձայնություններ են առաջացել ռեգենտի ու իր ամուսնու եղբոր` Լյուդովիկո Սֆորցայի միջև։

Առաջին մրցապայքարում Բոնան ու իր խորհրդականը հաղթել են, իսկ Լյուդովիկոն ու իր եղբայրները ստիպված են եղել հեռանալ քաղաքից։ Սակայն օգտվելով Բոնայի ֆավորիտի ու խորհրդականի միջև մրցակցությունից, Լյուդովիկոն վերադարձել է ու 1479 թվականից Միլանի իրական կառավարումն անցել է նրա ձեռքը՝ հետագայում ամրապնդվելով 1480 թվականին, երբ նա բռնազավթել է իր եղբորորդուն՝ Ջանին, զրկել նրան դքսի տիտղոսից և ստանձնել բացահայտ վերահսկողություն։ Դրա արդյունքում Բոնան ստիպված է եղել հեռանալ Միլանից, իսկ Լյուդովիկոն կառավարել է առանց մրցակիցների[5]։

Մոտավորապես 1490 թվականին Բոնան պատվիրել է «Սֆորցաների ժամագիրքը», որը նկարազարդել է հանրահայտ արքունական նկարիչ Ջիովան Պիետրո Բիրագոն։ Նա օգտագործել է նվիրական տեքստեր պարունակող այդ գիրքը, որը համարվում է իտալական Վերածննդի ամենաակնառու գանձերից մեկը[6]։

Զավակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոնա Սավոյացի» հոդվածին։