Բոնաբ (պարս.՝ بناب, Bonāb կամ Benāb, ինչպես նաև՝ Բինաբ, Բունաբ, Բինով և Բինև), քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում, Արևելյան Ադրբեջան օսթանում, Բոնաբ շահրեստանի վարչական կենտրոնը։ Տեղակայված է Ուրմիա լճի ափին։ Վերջին մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 85 274 մարդ (2016)[1]։

Քաղաք
Բոնաբ
պարս.՝ بناب
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԱրևելյան Ադրբեջան
ՇահրեստանԲոնաբ
ԲԾՄ1291 մետր
Բնակչություն85 274 մարդ (2016)[1]
Հեռախոսային կոդ0492
Պաշտոնական կայքbonabcity.org.ir
Բոնաբ (Իրան)##
Բոնաբ (Իրան)

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 85 274 մարդ, որոնք կազմում էին 54 958 տնտեսություն։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 14 396[2] 19 030[3] 57 047[4] 63 240[4] 75 332[5] 79 894[6] 85 274[7]

Բնակիչները հիմնականում իրանական ադրբեջանցիներ են։

Քաբաբ խմբագրել

 
Բոնաբյան քաբաբ

Բոնաբը հայտնի է իր քաբաբով։ Իրանի ռեստորաններում, քաբաբ պատրաստելու համար օգտագործում են բոնաբյան քաբաբի բաղադրատոմսը։

Կրթություն խմբագրել

Բոնաբում գտնվում է.

  1. Բոնաբի բարձրագույն ուսումնական հաստատություն
  2. Ազադ Իսլամական Համալսարանի մասնաճյուղը
  3. Պայամե Նուր համալսարանի մասնաճյուղը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  3. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  4. 4,0 4,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. նոյեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոնաբ» հոդվածին։