Բոլոր տղաները սիրում են Մենդի Լեյնին

«Բոլոր տղաները սիրում են Մենդի Լեյնին» (անգլ.՝ All the Boys Love Mandy Lane) — Ամերիկյան սարսափ ֆիլմ՝ ռեժիսոր Ջոնաթան Լևինի սլեշեր ժանրում, որտեղ գլխավոր դերն է կատարում Էմբեր Հերդը։

Բոլոր տղաները սիրում են Մենդի Լեյնին
անգլ.՝ All the Boys Love Mandy Lane
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ[1][2][3][…], թրիլեր և սլեշեր
Թվականսեպտեմբերի 9, 2006[4] և հունիսի 26, 2008[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոնաթան Լիվայն[2][3][6][…]
ՊրոդյուսերJoe Neurauter? և Felipe Marino?
ԴերակատարներԷմբեր Հյորդ[2][6][7][…], Մայքլ Ուելշ[2][7][8], Whitney Able?[7], Էնսոն Մաունթ[2][6][7][…], Աարոն Հիմելշտեյն[8], Էդվին Հոջ, Լյուկ Գրայմս և Brooke Bloom?
Պատմվածքի վայրՏեխաս
ԿինոընկերությունDimension Films
Տևողություն90 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Տասնվեցամյա Մենդի Լեյնը հրեշտակի մարմնովորումն է, Տեխասի այն փոքրիկ քաղաքում, որտեղ նա ապրում է, գրեթե բոլոր տղամարդիկ տղաները և սիրահարված են իրեն։ Մենդին իր նոր ընկերներից տասներորդ դասարանի ավարտին նվիրված երեկույթին մասնակցելու հրավեր է ստանում և ընդունում է այն։ Երեխաները գնում են իրենցից մեկի հոր ռանչո։ Մինչ բոլորը զվարճանում են, ինչ-որ մեկը դաժանորեն խեղում է Մառլիին, երբ նա մենակ է հայտնվում մութ գոմում։ Ջեյքը՝ տղաներից մեկը, վերցնում է մեքենայի բանալիներն ու ատրճանակը և գնում կորած աղջկան փնտրելու։ Վերջինս ափին գտնում է արնահոսող Մառլիին։ Այդ պահին ինչ-որ մեկը թիկունքից գաղտագողի մոտենում է և Ջեյքին հրում ջուրը։ Նա ընկնում է, ջրի երես է դուրս գալիս, տեսնում է փողաբերանը տեսնելուց հետո սուզվում։ Կարճ ժամանակ ջրի տակ մնալուց հետո Ջեյքը դուրս է գալիս ջրի երես և սպանվում ճակատին փափմփուշտ ստանալով։ Տանը լսվում կրակոցը, բայց Քլոյաից բացի ոչ ոք դրան մեծ ուշադրություն չի դարձնում։ Տղաներից օգնություն խնդրելուց և ոչ մի արձագանք չստանալուց հետո որոշում է ինքնուրույն փորձել պարզել, թե ինչ է տեղի ունեցել։ Տանից դուրս գալուց, պատահական հանդիպում է ռանչոյի աշխատող Գարթին, ով նույնպես լսել է կրակոցը։ «Զենքերը երեխաների համար խաղալիք չեն» թեմայով դասախոսություն կարդալուց հետո նա հեռանում է՝ նախապես սպառնալով, որ կզանգահարի հորը, եթե կրկին որևէ աղմուկ լսի։

Անձև հագուստով մի տղա երգելով դուրս է գալիս լճից և սպանում է ափին պառկած Մառլիին։ Դա լինում է Էմեթը՝ Մենդիի մանկության ընկերը, ում հետ նա դադարեց շփվել 9 ամիս առաջ, երեկույթներից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո։

Խնջույքը շարունակվում է դրսում, խումբը նստած է շքամուտքում, Ռեդը կիթառ է նվագում։ Բոլորը պատրաստվում են գնալ քնելու, բայց այդ ժամանակ մեքենա է մոտենում։ Նրանք կարծում են, որ դա Ջեյքն է վերադարձել։ Ժամանած տղամարդը հրավառություն է կրակում նրանց ուղղությամբ։ Զայրացած Բերտը վազում է կատակասերի հետևից։ Տեղի ունեցածից զայրացած Գարթը զենքով վազում է դեպի նրա դեմ հանդիման։ Նա որոշել է զանգահարել հորը, սակայն տղաներին հաջողվում է նրան տարհամոզել։ Գարթը մնում է տանը։

Այդ ընթացքում Բերթը հասնում է մեքենային և տեսնում է, որ վարորդը Էմեթն է։ Նա շատ զարմացած է. «Գրո՜ղը տանի, ի՞նչ ես անում այստեղ»։ Էմեթը զենքը ուղղում է նրա վրա և հրամայում նստել մեքենան։ Սկսվում է կռիվ։ Բերթը ակնհայտորեն ավելի ուժեղ է, բայց Էմեթն ավելի խորամանկ է, նա գաղտագողի հանում է դանակն ու խփում Բերթիի աչքերին։ Կուրացած Բերթը փորձում է սողալով հեռանալ, Էմեթը հետևից մոտենում և սպանում է նրան։

Էմեթը սպասելով, որ բոլորը քնեն, գաղտագողի մտնում է տուն և արյունոտ հետք թողնում սառնարանի դռան և Մենդիի մազերի վրա։ Բոլորը հավաքվում են, բայց հենց Գարթը բացում է դուռը, կրակոց է հնչում։ Նա ուսի շրջանում վիրավորվելով ընկավ։ Ռեդը և Քլոյան հետևի մտքով դուրս են գալիս և գնում են մեքենայի հետևից։ Ճանապարհին նրանք տեսնում են Ջեյքի և Մառլենի անշունչ մարմինները։ Մեքենային մնացել է ընդամենը մի քանի մետր, բայց ճակատագրական սխալը հանգեցնում է երկուսի մահվանը։

Ֆիլմի վերջում բացահայտվում է, որ Մենդի Լեյնը և Էմեթը հանցակիցներ են։ Նրանք միասին ծրագրել են սպանել բոլորին, ապա ինքնասպան լինել։ Բայց Մենդիի ծրագրի մեջ չի մտնում իր մահը…

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Էմբեր Հերդ Մենդի Լեյն Մենդի Լեյն
Մայքլ Ուելշ Էմեթ Էմեթ
Ուիթնի Էյբլ Քլոյա Քլոյա
Էդվին Հոջ Բըրդ Բըրդ
Աէրոն Հիմելսթեին Ռեդ Ռեդ
Լյուք Գրայմս Ջեք Ջեք
Մելիսա Փրայս Մարլին Մարլին
Էնսոն Մոունթ Գարթ Գարթ

Քննադատություն խմբագրել

Ֆիլմը հակասական արձագանքների է արժանացել կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշն է 46%՝ հիմնված 68 գրախոսականների վրա ում գնահատականը կազմել է միջինում 5,1/10[9]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 100-ից 44 միավոր՝ հիմնված քննադատների 21 ակնարկների վրա, որը համապատասխանում է՝ «խառը կամ միջին ակնարկներ» կարգավիճակին[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.nytimes.com/2013/10/11/movies/all-the-boys-love-mandy-lane-a-horror-tale.html?partner=rss&emc=rss&_r=0
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://stopklatka.pl/film/wszyscy-kochaja-mandy-lane
  3. 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt0490076/
  4. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. http://www.kinokalender.com/film6427_all-the-boys-love-mandy-lane.html
  6. 6,0 6,1 6,2 http://www.interfilmes.com/filme_19525_tudo.por.ela.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 http://www.metacritic.com/movie/all-the-boys-love-mandy-lane
  8. 8,0 8,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=129716.html?nopub=1
  9. «All the Boys Love Mandy Lane». Rotten Tomatoes (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  10. «All the Boys Love Mandy Lane». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Քննադատություն