Բոլոտնիկովի ապստամբություն

Բոլոտնիկովի ապստամբություն (ռուս.՝ Восстание Болотникова, ռուսական պատմագիտության մեջ՝ Գյուղացիական պատերազմ Իվան Բոլոտնիկովի գլխավորությամբ (գյուղացիական ապստամբություն)[1]), խոշոր գյուղացիական, կազակական և ազնվականական ապստամբություն Ռուսաստանում՝ Իվան Բոլոտնիկովի և այլ առաջնորդների գլխավորությամբ 1606–1607 թվականներին։ Պատճառը 16-րդ դարի վերջին գյուղացիության շահագործման ուժեղացումն էր։ 1601-1603 թվականների սովի հետևանքով շատ գյուղացիներ և խոլոպներ փախել են երկրի հարավային շրջանները 1606 թվականի կեսերին գյուղացիների տարերային ելույթները վերածվել են ապստամբության, որը գլխավորել է Բոլտոնիկովը։

Բոլոտնիկովի զորքերի ճակատամարտը ցարի զորքերի հետ մերձմոսկովյան Նիժնիե Կոտլի գյուղի մոտակայքում

Շարժմանը մասնակցել են գյուղացիներ, ստրելեցներ, կազակներ, սկզբում՝ նաև ազնվականական ջոկատներ։ Ապստամբությունը սկսվել է հարավարևմտյան Ռուսաստանում, տարածվել Լեհաստանում և Ուկրաինայում՝ ընդգրկելով ավելի քան 70 քաղաք։ Մի քանի ճակատամարտերում պարտության մատնելով ցարական զորքերին՝ Բոլոտնիկովը պաշարել է Մոսկվան (1606 թվականի հոկտեմբերի 7-ին), սակայն վճռական պահին ցար Վասիլի Շույսկու կողմն են անցել Սումբուլովի և Լյապունովի ազնվականական ջոկատները, այնուհետև՝ Պաշկովի ջոկատը։

Ապստամբները դեկտեմբերի 2-ին վճռական ճակատամարտում պարտվեցին, նահանջելով Կալուգա և 1606-1607 թվականներին ձմեռն անցկացրենելով այդտեղ, այնուհետև ճեղքելով պաշարման օղակը՝ անցան Տուլա և միացան Մուրոմեցի ջոկատներին։ Տուլայում, չորսամսյա պաշարումից հետո, երբ Շույսկին խոստացավ խնայել պաշարվածների կյանքը, ապստամբները հանձնվեցին։ Հակառակ ցարի խոստման, Բոլոտնիկովը և Մուրոմեցը մահապատժի ենթարկվեցին։

Ապստամբությունը Ռուսաստանում ճորտատիրության դեմ առաջին խոշոր ելույթն էր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Крестьянская война под руководством Ивана Болотникова // N – Nikolaev – Moscow: Soviet Encyclopedia, 1954 – Page 361 – (Great Soviet Encyclopedia: in 51 Volumes / Editor-in-Chief Boris Vvedensky; 1949–1958, Volume 29)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 127