Բոթրիոցեֆալոզ, ծածանաձկների հելմինթոզային հիվանդություն, որի հարուցիչը Bothriocepalus govkongensis ժապավենաձև որդն է, զարգանում է միջանկյալ տիրոջ (կիկլոպների) մասնակցությամբ։ Հիվանդ ձկները հյուծվում են, փորիկը մեծանում է, խռիկները սակավարյուն են։

Ախտորոշում խմբագրել

Բացած փորիկի պատկերով (աղիների խցանման առկայությամբ)։

Բուժում խմբագրել

Ցիպրինոցեստին բուժիչ կերով։

Կանխարգելում խմբագրել

Անապահով ջրամբարներից ջրթողում ձմռանը, դեզինվազիա, կարանտինի սահմանում նոր ներկրված ձկների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։