Բոբ կատվի Սուրբ Ծնունդը
«Բոբ կատվի Սուրբ Ծնունդը» (անգլ.՝ A Christmas Gift from Bob), Սուրբ Ծննդյան կենսագրական դրամա, թողարկվել է 2020 թվականին ռեժիսոր Չարլզ Մարտին Սմիթի կողմից, «Բոբ անունով փողացային կատուն» (2016 թվական) ֆիլմի շարունակությունն է[1]։
Բոբ կատվի Սուրբ Ծնունդը անգլ.՝ A Gift from Bob | |
---|---|
Տեսակ | կինոնկար |
Ժանր | դրամա և վեպի էկրանավորում |
Ռեժիսոր | Չարլզ Մարտին Սմիթ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Դիստրիբյուտոր | PTS+? |
Պրիկվել | A Street Cat Named Bob? |
Թվական | 2020 և նոյեմբերի 18, 2021 |
Սա աշխարհահռչակ կատվի վերջին էկրանային տեսքն էր. նա մահացել է 2020 թվականի հունիսի 15-ին։
Սյուժե խմբագրել
Ջեյմսը հիշում է վերջին Սուրբ Ծնունդը, որը նա և Բոբն անցկացրել են փողոցներում ապրուստի միջոց վաստակելու համար։ Բոբն օգնել է նրան հաղթահարել կյանքի ամենադժվար ժամանակաշրջաններից մեկը՝ ուժ, բարեկամություն և ոգեշնչում տալով, միմյանց սովորեցրեցրել են Սուրբ Ծննդյան ոգու իրական իմաստը ողջ կյանքի ընթացքում։
Դերերում խմբագրել
- Լյուկ Թրեդեվեյը Ջեյմս Բոուենի դերում, նախկին թմրամոլ, ով Բոբի սեփականատերն է[2]
- կատու Բոբն իր դերում
- որոշ տեսարաններում ներգրավված էին նաև Բոբի նման մի քանի անանուն կատուներ
- Աննա Ուիլսոն Ջոնսն Արաբելլայի դերում
- Քրիստինա Տոնտերի Յանգը Բեայի դերում
- Սթիվեն Մակքոուլը Մարկի դերում
Ստեղծում խմբագրել
Լյուկ Թրեդեվեյը վերադարձել է Ջեյմս Բոուենի իր դերին, իսկ Բոբ կատուն՝ համապատասխանաբար իր դերին, թեև ֆիլմը նվիրված է իր վերնագրում նշված կատվին, քանի որ նա մահացել է նկարահանումներից անմիջապես հետո՝ COVID-19 համաճարակի ժամանակ՝ 2020 թվականի հունիսին[3]։
Չարլզ Սմիթը ընտրվել է որպես ֆիլմի ռեժիսոր 2019 թվականի հոկտեմբերին, իսկ նկարահանումները սկսվել են ուղիղ մեկ ամիս անց[4]։ Նկարահանումներն ավարտվել են 2020 թվականի սկզբին[3]։
Սաունդթրեք խմբագրել
2020 թվականի նոյեմբերի 6-ին թողարկվել է երաժշտական ալբոմ՝ ֆիլմի սաունդթրեքով։ «A Christmas Gift from Bob-Original Motion Picture Soundtrack»-ը բաղկացած է Պատրիկ Նիլ Դոյլի երաժշտությունից և Ուայլդի երգերից։ Ֆիլմից ոգեշնչված և դրա համար գրված երեք երգեր հնչում են ֆիլմի ընթացքում Լյուկ Թրեդևեյի կատարմամբ, իսկ չորրորդը՝ «Coming Back To Me» անվանմամբ [անգլ. թարգմանաբար՝ «Վերադարձ ինձ մոտ (Վերադարձ տուն)»] հնչում է ֆիլմի վերջում[5]։
Թողարկում խմբագրել
Ֆիլմի թողարկումն ի սկզբանե նախատեսված էր կազմակերպել 2020 թվականին Մեծ Բրիտանիայում, սակայն այն հետաձգվել է մինչև 2021 թվականը[6]։ 2020 թվականի հոկտեմբերին հայտարարվել է, որ ֆիլմը թողարկվելու է DVD և Blu-ray սկավառակներով, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ընտրված կինոթատրոններում և նույն թվականի նոյեմբերի 6-ից ֆիլմի տարածմամբ զբաղվելու է Lionsgate ընկերությունը[7]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Luke Treadaway reprises role in The Exchange's 'A Gift From Bob' (exclusive)». Screendaily (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «A Christmas Gift from Bob review – family-friendly festive sequel». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ 3,0 3,1 «Street Cat Named Bob died after being hit by a car, says ex-heroin addict owner of Ginger Tom». whatsnew2day (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Filming will begin on A Gift From Bob before the year is out». Film Stories (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «First look at festive sequel 'A Christmas Gift From Bob'». thehollywoodnews.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «What you need to know about A Street Cat Named Bob sequel after star cat dies». Metro (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Brew, Simon (2020 թ․ հոկտեմբերի 13). «The sequel to A Street Cat Named Bob gets lined up for a Christmas release, it's been announced – and here's the trailer too». Film Stories (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 31-ին.