Բոբ Դիլան (անգլ.՝ Bob Dylan, իսկական անունը՝ Ռոբերտ Ալեն Ցիմմերման, անգլ.՝ Robert Allen Zimmerman, մայիսի 24, 1941(1941-05-24)[3][4][5][…], Դուլութ, Մինեսոտա, ԱՄՆ[6][1]), ամերիկացի երգիչ, երգահան, բանաստեղծ, կինոդերասան և նկարիչ։ Շուրջ հինգ տասնամյակ ռոք երաժշտության մեջ հանդիսանում է պաշտամունքային անձ[7]։ Նրա երգերից շատերը, ինչպիսիք են՝ «Blowin’ in the Wind»-ը և «The Times They Are a-Changin’»-ը դարձան քաղաքացիական իրավունքների պաշտպանության[8] և հակապատերազմական շարժման հիմներ ԱՄՆ-ում[9]։ Սկսել է ստեղծագործել 1960-ական թվականների սկզբներին։ Ըստ Rolling Stone ամսագրի կատարած հարցումների[10]՝ նշանակալիության առումով համարվում է երկրորդ երաժիշտը (Բիթլզից հետո) երաժշտության պատմության մեջ[11]։ 2016 թվականին արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի՝ «մեծ ավանդույթներ ունեցող ամերիկյան երգարվեստում պոետիկ նոր արտահայտչականություն ստեղծելու համար»[12]։

Բոբ Դիլան
Robert Allen Zimmerman
2010 թվականին Իսպանիայի Վիտորիա քաղաքում տեղի ունեցած ռոք-ֆեստիավալի ժամանակ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունBob Dylan
Ի ծնե անունանգլ.՝ Robert Allen Zimmerman[1]
Նաև հայտնի է որպեսBob Dylan[1]
Ծնվել է1941 թվական մայիսի 24 (75 տարեկան)
Դուլութ, Մինեսոտա
ԵրկիրԱՄՆ
Ժանրերֆոլկ ռոք, ֆոլկ, քանթրի-ռոք, քրիստոնեական ռոք, ռոք
Մասնագիտությունվոկալիստ, պոետ, կոմպոզիտոր, կիթառիստ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներկիթառ
ԼեյբլColumbia Records, Asylum Records
ԿրթությունUniversity of Minnesota system?, Hibbing High School? և Sidwell Friends School?
ԱնդամակցությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա[1], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[1], Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա[1] և Traveling Wilburys?[1]
ԱմուսինSara Dylan?[1] և Carolyn Dennis?[2]
Պարգևներ
Գրեմմի
Նոբելյան մրցանակ գրականությունից 2016
Կայքbobdylan.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Bob Dylan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մանկություն և երիտասարդություն խմբագրել

Ռոբերտ Ալեն Ցիմմերմանը ծնվել է 1941 թվականի մայիսի 24-ին ԱՄՆ Մինեսոտա նահանգի Դուլութ քաղաքում[13][14]՝ մանրածախ առևտրականի ընտանիքում։ Երաժշտի ծնողները՝ Աբրահամ Ցիմերմանը և Բեատրիսա Ստոունն, ակտիվ մասնակցում էին տեղի ոչ մեծ հրեական համայնքի կյանքին։ Նախնիները հրեաներ են, Ռուսական կայսրության տարագիրներ․ հորական կողմի տատն ու պապը՝ Աննա և Զիգման Ցիմմերմանները, Օդեսայից մեկնեցին ԱՄՆ՝ 1905 թվականի հրեական ջարդերի պատճառով[15]։ Մոր նախնիները լիտվացի հրեաներ էին (Բենիամին և Լիբա Էդելշտեյն), ովքեր գաղթել էին 1902 թվականին[15]։ Իր ինքնակենսագրականում Բոբ Դիլանը գրում է, որ մոր տատի տոհմը սերում է Թուրքիայից, որտեղ կրել են Կիրգիզ ազգանունը։ 1947 թվականին Ռոբերտի հայրը հիվանդանում է պոլիոմիելիտով, իսկ ընտանիքը տեղափոխվում է հարևան Հիբինգ քաղաք։ Մանուկ հասակում Ռոբերտը հաճախ էր լսում երաժշտական հաղորդումներ բլյուզային ձայնագրություններով։ Նրա վրա տպավորություն էր գործել հատկապես Հենք Ուիլյամսի և Վուդի Գաթրիի ֆոլկ երաժշտությունը։ Վուդի Գաթրին շատ է ազդել Բոբ Դիլանի վրա։ Երաժշտական կայացման սկզբնական շրջանում Դիլանի երգացանկի մեծ մասը կազմված էր Գաթրիի երգերից։ Բոբը վերցրել էր նաև Գաթրիի երգելաոճը և կիթառային որոշ եղանակներ, թեև իրական կյանքում նրանք միայն մեկ անգամ են հանդիպել, երբ Դիլանն վերջինիս այցելեց հոգեբուժարանում։ Նա հմտանում է կիթառ նվագելու մեջ, նրա ամենասիրած երաժշտական գործիքը դառնում է շրթհարմոնը։ 10 տարեկան հասակում գրում է երգերի առաջին խոսքերը։

Միջնակարգ դպրոցում սովորելու ժամանակ Բոբը ելույթ է ունենում տարբեր խմբերի կազմում, ովքեր սրճարաններում և բարերում կատարում էին ժողովրդական երաժշտություն։ Երաժշտական պարապմունքները շարունակում է նաև Մինեսոտայի համալսարան ընդունվելուց հետո (1959)։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել մի քանի բեմական կեղծանվամբ։ Սակայն հիմնական կեղծանունը, որով նրան ճանաչում էր ողջ աշխարհը, Բոբ Դիլանն էր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://www.biography.com/people/bob-dylan-9283052
  2. https://www.rollingstone.com/music/music-news/dylans-secret-wife-talks-254789/
  3. Bob Dylan (նիդերլ.)
  4. Internet Broadway Database — 2000.
  5. filmportal.de — 2005.
  6. 6,0 6,1 http://www.bbc.co.uk/blogs/radioscotland/2011/05/happy-birthday-bob-dylan.shtml
  7. Gates, David (1997 թ․ հոկտեմբերի 6). «Dylan Revisited». Newsweek. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 13-ին.
  8. Dylan sang Blowin’ In The Wind at the Washington D.C. concert, January 20, 1986, which marked the inauguration of Martin Luther King Day. Gray, 2006, The Bob Dylan Encyclopedia, pp. 63-64.
  9. «Dylan 'reveals origin of anthem'». BBC News. 2004 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 6-ին.
  10. «Rolling Stone | Search Articles, Artists, Reviews, Videos, Music and Movies». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  11. «Greatest Artists of All Time | Rolling Stone Music | Lists». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  12. The Nobel Prize in Literature 2016
  13. Sounes, p. 14
  14. «Robert Allen Zimmerman». Minnesota Birth Index, 1935–2002. Ancestry.com. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 6-ին. «Name: Robert Allen Zimmerman; Birth Date: May 24, 1941; Birth County: Saint Louis; Father: Abram H. Zimmerman; Mother: Beatrice Stone»
  15. 15,0 15,1 Sounes, pp. 12–13.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբ Դիլան» հոդվածին։