Բոբ Ավագյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բոբ (Ռոբերտ) Սպերջենի Ավագյան (անգլ.՝ Bob Avakian, մարտի 7, 1943, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ)՝ ամերիկահայ քաղաքական գործիչ, մաոիստական գաղափարախոսության հետևորդ, ԱՄՆ հեղափոխական կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) նախագահ, սոցիալիստ։
Բոբ Ավագյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1943 (81 տարեկան) |
Ծննդավայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ինքնակենսագիր, գրող, հակապատերազմային ակտիվիստ և իրավապաշտպան |
Կուսակցություն | Revolutionary Communist Party? և Peace and Freedom Party? |
Կայք | thebobavakianinstitute.org |
Կենսագրություն խմբագրել
Ռոբերտ (Բրյուս) Ավագյանը ծնվել է 1943 թվականին Վաշինգտոնում, մեծացել է Բերքլիում։ Նրա հայրը եղել է փաստաբան , իրավապաշտպան և դատավոր Ալամեդա շրջանում[1][2]։ Բոբի տատն ու պապը Արևմտյան Հայաստանից Հայոց ցեղասպանության ժամանակ գաղթվել են Ֆրեզնո քաղաք[3]։
Քաղաքական կարիերա խմբագրել
1961 թվականին Ավագյանն ընդունվել է Բերլկիի համալսարան։ Ուսման ընթացքում անդրադարձել է ԱՄՆ-ում տիրող անհանդուրժողականությանը, դարձել է ազատ խոսքի և ուսանողական շարժումների ակտիվիստ։ Ավագյանը պաշտպանում էր սևամորթների ու կանանց ազատության գաղափարը։ Եղել է «Ուսանողները հանուն ժողովրդավարական հասարակության» կազմակերպության և «Սև Հովազներ» կուսակցության անդամ[4]։ 1967 թվականին Ավագյանը տեղափոխվում է աղքատության մեջ գտնվող Ռիչմոնդ քաղաքը, հավաքագրում և ստեղծում բանվորական կոլեկտիվ[5]։ Ավագյանը իր գաղափարակիցների հետ ուսումնասիրում է մարքսիզմի տեսություն, մաոիզմի հիմնադիր Մաո Ցզե-Դունի աշխատությունները և ԱՄՆ-ում հեղափոխություն իրականացնելու հարցը։ Ավագյանը ցանկանում էր ստեղծել այնպիսի հասարակարգ որտեղ վերանան բոլոր տեսակի անհավասարություններն ու ճնշումները։ 1968 թվականից Ավագյանը Բերկլիում մասնակցում է «Ուսանողները հանուն ժողովրդավարական հասարակության» կազմակերպության և «Սև հովազներ» կուսակցության գործունեությանը[6]։ 1969 թվականին մասնակցել է Օքլենդում տեղի ունեցած «Սև հովազներ» կուսակցության համաժողովին[7]։ Նույն թվականին «Ուսանողները հանուն ժողովրդավարական հասարակության» կազմակերպությունը բաժանվում է երեք խմբակցություն, և Ավագյանը դառնում է դրանցից մեկի՝ «Հեղափոխական երիտասարդական շարժում» խմբակցության ազգային քարտուղարի թեկնածուներից և գլխավոր անդամներից մեկը։ Հետագայում քարտուղարի ընտրությունների ժամանակ Ավագյանը զիջում է իր տեղը Մարկ Ռադիին, իսկ ինքը ընտրվում է Ազգային ժամանակավոր կոմիտեում[8]։ 1970-ականների սկզբին Ավագյանին ձերբակալում են ցույցերի ժամանակ ամերիկյան դրոշը սրբապղծություն համար։ 1979 թվականի հունվարին նրան մեղադրում են բողոքի ցույց է կազմակերպելու ընդդեմ Ջիմի Քարթերի և Դեն Սյաոպինի հանդիպման և ոստիկանության աշխատակցի վրա հարձակում գործելու մեջ[9]։ Ձերբակալման հրամանագիրը տրվելուց հետո Ավագյանը փախչում է Ֆրանսիա։ Մի քանի տարի անց հանվում է նրա դեմ հարուցված մեղադրանքը։ 1980 թվականին նա ելույթ է ունեցել Օքլենդի կենտրոնում հավաքված մոտ 200 ցուցարարների առջև[10]։ 2000 թվականին նա ելույթներով շրջագայում է ԱՄՆ-ում[11], և նույն թվականին լույս է տեսնում նրա ինքնակենսագրությունը[12][13]։
1979 թվականին Բոբ Ավագյանը ընտրվել է ԱՄՆ-ի Հեղափոխական կոմունիստական կուսակցության գլխավոր կոմիտեի նախագահ[14]։
Բոբ Ավագյանը ունի բազմաթիվ աշխատություններ, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով և հրապարակվել տարբեր հանդեսներում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Baum, Richard (2010). China Watcher: Confessions of a Peking Tom (1st ed.). University of Washington Press. էջ 241. ISBN 9780295800219.
- ↑ DelVecchio, Rick (2002 թ․ փետրվարի 2). «'Sparky' Avakian -- racism-fighting judge». San Francisco Chronicle.
- ↑ Bob Avakian
- ↑ Американский Сталин Боб Авакян
- ↑ «MORE ABOUT BOB AVAKIAN». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ China Watcher: Confessions of a Peking Tom
- ↑ Looking Ahead
- ↑ Sale, Kirkpatrick (1974). SDS. New York: Vintage Books. էջեր 412, 521, 566, 576, 592. ISBN 0394719654.
- ↑ Athan G. Theoharis, «FBI Surveillance: Past and Present», Cornell Law Review, Vol. 69 (April 1984); and Peter Erlinder with Doug Cassel, «Bazooka Justice: The Case of the Mao Tse Tung Defendants — Overreaction Or Foreshadowing?»
- ↑ «Scores arrested, Injured In May Day Violence». Logansport Pharos-Tribune. UPI. 1980 թ․ մայիսի 2.
- ↑ Buchwald, Art (2000 թ․ օգոստոսի 12). «Leisure Will Kill You». Indiana Gazette.
- ↑ Jacobs, Ron (Feb 5–7, 2005). «A Life of Revolution in a Country of Reaction». CounterPunch. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ DelVecchio, Rick (2005 թ․ ապրիլի 29). «Berkeley: Memoir follows author's road to communism». San Francisco Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Unknown (1979 թ․ դեկտեմբերի 6). «Communists get year sentence for disruption». The Daily Tar Heel. Chapel Hill, North Carolina. էջ 2.