Բոբինյի ( ֆր.՝ Bobigny ), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիսում՝ Իլն դը Ֆրանս երկրամասի Սեն-Սեն Դենի դեպարտամենտում, որի պրեֆեկտուրան՝ վարչական կենտրոնն է։ Հանդիսանում է Փարիզի հյուսիսարևելյան արվարձանը։

Բնակավայր
Բոբինյի
ֆր.՝ Bobigny[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես6,77 կմ²
ԲԾՄ45 մետր
Բնակչություն55 056 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ93000[3]
Պաշտոնական կայքbobigny.fr(ֆր.) և actesweb-bobigny.siib.fr(ֆր.)
Բոբինյի (Ֆրանսիա)##
Բոբինյի (Ֆրանսիա)

Ժողովրդագրություն խմբագրել

Համայնքի բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 47 492 (այդ ցուցանիշով դեպարտամենտում զբաղեցնում է 11-րդ տեղը[4])։ Մեծ թիվ են կազմում Մաղրիբից և ենթասահարայական Աֆրիկայից ներգաղթածներն ու վերջիններիս ժառանգները։

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1793 260—    
1800 257−0.17%
1806 278+1.32%
1821 231−1.23%
1831 316+3.18%
1836 333+1.05%
1841 351+1.06%
1846 353+0.11%
1851 370+0.95%
1856 363−0.38%
1861 561+9.10%
1866 910+10.16%
1872 889−0.39%
1876 972+2.26%
1881 1173+3.83%
1886 1335+2.62%
1891 1540+2.90%
1896 1678+1.73%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1901 1946+3.01%
1906 2438+4.61%
1911 3660+8.46%
1921 6757+6.32%
1926 11 412+11.05%
1931 17 370+8.76%
1936 17 676+0.35%
1946 16 547−0.66%
1954 18 521+1.42%
1962 37 010+9.04%
1968 39 453+1.07%
1975 43 125+1.28%
1982 42 723−0.13%
1990 44 659+0.56%
1999 44 079−0.15%
2007 48 196+1.12%
2012 48 496+0.12%
2017 53 640+2.04%
Աղբյուր՝ EHESS[5] and INSEE (1968-2017)[6]

Տրանսպորտ խմբագրել

Բոբինյիում կա Փարիզի մետրոյի երկու կայարան՝ Բոբինյի — Պանտեն — Ռայմոն Կենո և Բոբինյի —Պաբլո Պիկասո ( գիծ 5 )։ Բոբինյիով է անցնում նաև տրամվայի T1 գիծը, որն այդ քաղաքը կապում է Անյերի և Նուազի լը Սեկի հետ։ Գործում է Դը Բոբինյի ատելիեն, որն սպասարկում է երկու գծերը։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Քաղաքում կան Լենինի բուլվար, Ստալինգրադյան փողոց և Յուրի Գագարինի պողոտա։ Կա նաև Լենինի մեդալիոն (Վիների մունիցիպալ կոնսերվատորիայի ճակատին)։

Աշխատանքի բորսան բացվել է 1978 թվականի մայիսի 2-ին։ Այն կառուցվել է Բրազիլիա քաղաքի հատակագծի հեղինակ, բրազիլացի նշանավոր ճարտարապետ Օսկար Նիմեյերի նախագծով։

Բոբինյիում են տեղի ունենում «Բոլոր կատակները մի կողմ » և « Թաքնվածը » ֆիլմերի գործողությունները։

Անվանի անձինք խմբագրել

  • Շառլ Իտանժ (ծնվ. 1982 թ.) - ֆրանսիացի և կամերունցի ֆուտբոլիստ
  • Գաել Մոնֆիս (ծնվ. 1986 թ.) - ֆրանսիացի թենիսիստ

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Populations légales 2019: 93 Seine-Saint-Denis, INSEE
  5. Cassini-Ehess|2939|Bobigny
  6. Population en historique depuis 1968, INSEE
  7. 7,0 7,1 «Relations internationales et culture de paix». Ville de Bobigny (official site). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 21-ին.
  8. «Die Partnerstädte der Landeshauptstadt Potsdam». potsdam.de (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Քաղաքի պորտալը
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբինյի» հոդվածին։