Բնակչության վերարտադրություն

Բնակչության վերարտադրություն մարդկանց սերունդների մշտական հերթափոխությունը, որը բնակչության բնական և մեխանիկական շարժերի ամբողջությունն է։ Ողջ աշխարհի բնակչության վերարտադրությունը միայն բնական շարժի արդյունք է, իսկ երկրների մեծ մասինը՝ բնական ու տարածքային շարժերի ամբողջությունն է։

Վերարտադրության ռեժիմներ խմբագրել

Անանձնանում են պարզ վերարտադրության ռեժիմը, ընդլայնված վերարտադրության ռեժիմը և նեղացված վերարտադրության ռեժիմը։ Պարզ վերարտադրության ռեժիմն առաջանում է երբ ծնելիության և մահացության ընդհանուր արդյունքները իրար հավասար են։ Ընդլայնված վերարտադրության ռեժիմն առաջանում է երբ ծնելիությունը գերազանցում է մահացությանը, իսկ նեղացված վերարտադրության ռեժիմն առաջանում է երբ ծնելիությունը փոքր է մահացությունից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել