Բհավերի մատուռ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (այլ կիրառումներ)
Բհավերի մատուռ (Խնածախ)[1], Հայ Առաքելական մատուռ, որը գտնվում է Սյունիքի մարզի Խնածախ գյուղից 2կմ հարավ-արևելք։ Կառուցվել է 13-14-րդ դարերում։
Բհավերի մատուռ (Խնածախ) | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Խնածախ |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 13-րդ դար |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում |
Հիմնադրված | 13-րդ դար |
Մատուռի արտաքին չափերն են 3.8X3մ, կառուցված է կապտավուն երանգի սրբատաշ բազալտով։ Մատուռի մուտքը արևմտյան կողմից է, մատուռը առանց պատուհանների է, մուտքի ձախակոմյան պատին հենված է սալքաձև խորան ունեցող սալաքար, իսկ մուտքի աջ կողմում կա օվալաձև ու տարբեր չափերի խաչքարերով հորինված խաչքար։ Մուտքի դիմաց առկա են 4 մեծ տապանաքարեր, իսկ մատուռի հարավային կողմում կան գերեզմանոցի հետքեր։
Պատմություն
խմբագրելՄատուռի «Բհավեր» անունը եկել է բառբառի թարգմանությունից, որը նշանակում է՝ «ձեռքին բահ ունեցող»։ Մատուռի կառուցման պատմությունն, ըստ պահպանված ավանդազրույցների, վկայում է, որ այս տարածքում եղել է մի հողագործ մարդ։ Մի օր այս մարդը իր ցորենով պարկերը դրել է արևի տակ և դրանք ծածկել շորով, իսկ ինք գնացել աշխատելու։ Հողագործի մանկահասակ որդին եկել է դաշտ, ծածուկ մտել պարկերը ծածկած շորի տակ ու լուռ մնացել այնտեղ։ Երբ հայրը եկել է պարկերի մոտ, նկատել է, որ շորի տակ ինչ-որ բան շարժվում է։ Նրան թվացել է, թե դա օձ է, և բահով ուժգին հարվածել է։ Դժբախտաբար որդին մահացել է այդ հարվածից։ Հետագայում այդ նույն տեղում կառուցվել է մի մատուռ, որն էլ անվանվել է «Բհավերի»։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ hushardzantest. «ԽՆԱԾԱԽԻ«ԲՀԱՎԵՐԻ» ՄԱՏՈՒՌ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.