Բծավորություններ, հիվանդություններ, որոնց բնորոշ է տերևների ցողունների, պտուղների և բույսի այլ մասերի վրա մահացած հյուսվածքներից բծերի առաջացումը։

Կիրառություն խմբագրել

Մեռուկացման մասնավոր դեպք է։ Առաջացման պատճառ են բույսերի սննդատարրերի անբավարարությունը հողում, ախտածին, հաճախ հիֆոմիցետներին պատկանող անկատար (Ramularia Cercospora, Macrosporium ցեղերի տեսակների) և պիկնիդիալ (Septoria, Ascochyta, Phoma), հազվադեպ՝ կատարյալ, օրինակ՝ պայուսակավոր (Pseudopeziza ցեղի) սնկերով, բակտերիաներով (Pseudomonas Xanthomonas ցեղերի), վիրուսներով ախտահարումը, նաև օդի աղտոտվածությունը, այրվածքները են։ Բծերի արտաքին տեսքը որոշվում է մակաբույծի և տեր-բույսի փոխհարաբերության առանձնահատկություններով։ Բծերը կարող են լինել կարմիր (անտոցիանների կուտակման հետևանքով), մուգ գորշավուն, մոխրագույն, սև (մելանինների կուտակման դեպքում), սպիտակ (գունակների գունազրկման դեպքում)։ Բծավորություննը նվազեցնում են բույսի լուսասինթեզային մակերևույթը և նրա արդյունավետությունը։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։