Բլում
Բլում (Bloom), «Վինքս ակումբ» ֆանտաստիկ մուլտսերիալի գլխավոր կերպարներից մեկը, մուլտսերիալի առաջին երեք եթերաշրջանների[2], «Վինքս ակումբ։ Կորուսյալ թագավորության գաղտնիքը»[3] և «Վինքս ակումբ։ Կախարդական արկածներ»[4] մուլտֆիլմերի պրոտագոնիստ, Վինքս Ակումբի հիմնադիր և առաջնորդ[5]։ Հերոսի ստեղծման պատմությունը սկիզբ է առնում գաղափարի հեղինակ և ռեժիսոր Իջինիո Ստրաֆիի անցյալից, որն ստեղծել է կերպարը իր դասընկերոջ պատմությունից տպավորված։ Բլումի կերպարն ունի Բրիթնի Սփիրսի արտաքին հատկանիշները և Ստրաֆիի կնոջ բնույթը։ Ռեժիսորի խոսքով՝ ինքը հիանում է իր ստեղծած հերոսով և նրա այն հատկանիշներով, որոնցով շնորհել է։ Սակայն մի շարք մեդիավարներ արտահայտել են բացասական կարծիք՝ անվանելով հերոսուհուն կարծրատիպային սպիտակամաշկ աղջիկ-առաջնորդ, որը պրոպագանդում է միջնադարյան իդեալներ, անհամբերություն, ագրեսիա և ծուլություն։
Կերպար | փերի |
---|---|
Սեռ | իգական |
Տարիք | 16 (1-ին եթերաշրջան) |
Մազեր | շիկակարմիր |
Աչքեր | երկնագույն |
Ծնողներ | Օրիտել և Մարիոն |
Բարեկամներ | Դաֆնա (քույր) |
Նախասիրություններ | ընթերցանություն, խոհարարություն[1] |
Կարողություններ | Վիշապի կրակ |
Ստեղծող | Իջինիո Ստրաֆի |
Ստեղծում և հնչյունավորում խմբագրել
«Վինքս ակումբի» հիմնադիր Իջինիո Ստրաֆիի խոսքերով՝ Բլումի արտաքին տեսքը մասամբ վերցված է Բրիթնի Սփիրսի կերպարից[6][7][8]։ Բլումի կերպարը նմանակում է իր համալսարանից մի աղջկա, որն ուներ խնամատար ծնողներ[7]։ Այդ աղջկա պատմությունը և իրական ծնողներին տեսնելու նրա մեծ ցանկությունը ոգեշնչել են ռեժիսորին Բլումի կերպարն ստեղծելիս։ Այս պատմությունը համարվում է առաջին երեք եթերաշրջանների և «Վինքս ակումբ։ Կորուսյալ թագավորության գաղտնիքը» մուլտֆիլմի հիմնական սցենարային գիծը[2]։ Այս ամենից բացի, Բլումը կրում է Ջոան Լիի՝ Իջինիոյի կնոջ բնավորության և անհատականության հատկանիշները։ Նա նկարագրված է որպես առատաձեռն, դրական, էներգիայով լի և վճռական կին, որի որակներն անցել են գլխավոր հերոսուհուն[6]։ Ինքը՝ Ստրաֆին, ասել է, որ չի կարող դիմակայել Բլումի հմայքին[9], ինչպես նաև հիանում է նրա ուժով, նպատակասլացությամբ և սուր մտքով[10]։
Բլումի իտալերեն բնօրինակ ձայնը հնչյունավորել է իտալացի դերասանուհի Լետիցիա Չամպարուիտը, որը կրկնօրինակել է նաև «Հարի Փոթեր» ֆիլմաշարի Հերմայոնիի և «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի Ալիսա Բերթոնի ձայները։ Իր խոսքով՝ Բլումի դերը դերասանուհին համարում է հեռուստատեսությամբ իր երկու կարևորագույն աշխատանքներից մեկը՝ Lizzie Maguaier սերիալի Միրանդայի կերպարի կրկնօրինակման հետ մեկտեղ[11]։ Միջազգային անգլերեն տարբերակում նրան կրկնօրինակել են Հելենա Էվանջելիուն և Անժելա Գալուպպոն, իսկ 4Kids TV-ի տարածաշրջանային տարբերակում՝ Լիզա Ժակլինը։ Առաջին երկու լիամետրաժ ֆիլմերի հիման վրա անիմացիոն շարքի համար միջազգային անգլախոս վարձույթի հերոսին հնչեցրել է Սինդի Ռոբինսոնը։ Ամերիկյան Nickelodeon-ի կրկնօրինակում Բլումին հնչեցրել է ամերիկյան հեռուստատեսության հայտնի դերասանուհի Մոլլի Քուինը[12]։
Բնավորություն և պատմություն խմբագրել
Բլումը ծնվել է դեկտեմբերի 10-ին[13][14] վիշապի նշանի տակ[15][16]։ Նա սիրում է կարդալ և զբաղվել խոհարարությամբ, իսկ նրա համար գլխավոր արժեքն ընտանիքն է[13]։ Նրա ընկերն արքայազն Սքայն է[17], որի հետ նա նշանադրված է[18][19]։ Բլումը նաև փերի պահապան է[20] և Դոմինո մոլորակի արքայադուստրը[5], ինչպես նաև Winx Rock Band խմբի մեներգչուհին[21]։ Նա ունի սիրելի ընտանի կենդանի՝ կապույտ նապաստակ, որի անունը Կիկո է[5]։ Ըստ պաշտոնական բնութագրի՝ Բլումը շռայլ, անկեղծ, ազնիվ, խարիզմատիկ և իսկական առաջնորդ է[15][16]։ Նա անշահախնդիր է, անկախ, անհամբեր և համառ[22]։ Լինելով Վիշապի կրակի տիրակալը, ինչից առաջացել է կախարդական տիեզերքը՝ Բլումը Վինքս ակումբի ամենաուժեղ անդամն է[5]։ Մինչ Վինքս ակումբի մյուս անդամները ստացել է Էնչանտիքսի ուժը այլ մարդկանց (հիմնականում իրենց մոլորակներից) համար անձնուրաց արարքներ կատարելով, Բլումը նման հնարավորություն չուներ, ու ստացել է կամքի ուժ՝ հավատալով չարի նկատմամբ հաղթանակին[23]։
Բլումը ծնվել է Դոմինո մոլորակում՝ թագավորական ընտանիքում։ Երբ մոլորակի վրա հարձակվում է երեք վհուկ, նրա մեծ քույրը՝ Դաֆնան, պորտալի միջոցով ուղարկում է փոքրիկ Բլումին Երկիր մոլորակ[24]։ Հրշեջ Մարքը հայտնաբերում է փոքրիկին կրակի մեջ, որը նրան չէր վնասում։ Աղջնակի ծնողները չեն գտնվում, և Մարքը կնոջ՝ Վանեսսայի հետ որդեգրում է Բլումին և մեծացնում նրան իր աղջկա պես։ Բլումը մեծանում է՝ չիմանալով իր հնարավորությունների մասին և այդ պատճառով չի զարգացնում դրանք, թեև սիրում է կարդալ հեքիաթներ փերիների մասին[25]։ 16 տարեկանում նա իր մեջ բացահայտում է մոգական կարողություններ, երբ փորձում է փրկել Ստելլա անունով մի աղջկա։ Նա առաջարկում է Բլումին իր հետ ուղևորվել Ալֆեա՝ փերիների դպրոց, և հերոսուհին մեծ հաճույքով համաձայնում է[25]։ Այնտեղ Բլումը հանդիպում է ևս երեք աղջկա, որոնց հետ հիմնում է Վինքս ակումբը՝ բարին պաշտպանելու համար[26][27]։ Սերիալի սկզբում վտանգների բախվելով՝ Բլումը վստահ չէր, որ պատրաստ է կախարդական աշխարհի կյանքին[28], բայց իմանալով ավելին մոգության մասին և ստանալով իր ընկերուհիների աջակցությունը՝ Բլումը նրանց հետ պաշտպանում է Մոգական աշխարհը չար ուժերից[29]։ Բլումի հիմնական սցենարային գիծը գտնելն ու վերամիավորելն է իր իրական ծնողների՝ Դոմինոյի թագավորի և թագուհուն հետ, ինչպես նաև չար ուժերին դիմակայելը[30]։
Քննադատություն և մշակութային ազդեցություն խմբագրել
Բլումի կերպարը քննադատական գնահատականի է արժանացել մուլտֆիլմերում գենդերային կարծրատիպերի հետազոտողների, բանասերների և սոցիոլոգների կողմից։ Բազելի համալսարանի մեդիագիտության պրոֆեսոր Էլկե Շլոտեն Բլումի կերպարը նկարագրում է որպես տիպիկ խմբի առաջնորդ[31]՝ բաց երանգի մաշկով և կարմիր մազերով, որի լույսի ներքո «նսեմացվում» են պակաս բաց մաշկի երանգ ունեցող կերպարները[32]։ Իտալացի նշանագիտության պրոֆեսոր Ջովանա Կոզենցան նույնպես հաստատում է այն միտքը, որ «Կորուսյալ թագավորության գաղտնիքը» մուլտֆիլմի շապիկին Բլումը կենտրոնում է և առաջին պլանում։ Կոզենցան նաև նշում է կերպարի ընդգծված կանացիությունը՝ արտահայտված հագուստով և թևերի զարդարվածությամբ[33]։ Հերոսուհու՝ տարբեր ուղղություններով բացած թևերը համեմատում են Հիսուս Քրիստոսի խաչելության հետ, ինչի արդյունքում կերպարն ընկալվում է որպես միսիա, աշխարհի փրկիչ[34]։ Կերպարի թևերի վերաբերյալ Կոզենցան նշում է, որ նրանք մարմնավորում են թիթեռի գեղեցկությունը և ճպուռի փխրունությունը։ Բլումի հագուստը պրոֆեսորի կարծիքով «նախատեսված է մարմնի տարբեր մասերը ցույց տալու, այլ ոչ թե թաքցնելու համար», ինչի արդյունքում հերոսուհին դառնում է «հասանելի, գրեթե անպաշտպան և նրբագեղ»[35]։
Բանասերներ Դոխովան և Չեպրակովան սերիաների «անսպասելի իրադարձությունների» հիման վրա[36] նշում են, որ «հերոսուհին պրոպագանդում է ծուլություն, անհնազանդություն և ծնողների դեմ անհամաձայնության բարձրաձայնում»։ Նաև, ըստ բանասերների, հերոսուհու կարծիքը Վալտորին ուղղված արտահայտություններից մեկի ժամանակ («Վալտոր, մենք արդեն հաղթել ենք քեզ և նորից կանենք, մեկընդմիշտ») արտահայտում է «զայրույթ և ատելություն»[37]։ Այն տեսարանում, երբ Բլումը մենամարտի է կանչում սև մոգերին, բանասերները նկատել են «անհանդուժողականություն և ագրեսիա» հերոսուհու «Բավական է՝ կռվեք մեզ հետ» խոսքերում[38]։
Բանասերներ Անտոնովն ու Լակտյուխինան Վոլգոգրադի պետական համալսարանի ամսագրում հրապարակված հոդվածում նշում են, որ դիտարկում են հերոսուհուն որպես դրական կերպար, ում քայլերի դրդապատճառ է հանդիսանում «վրեժը» (հանցագործի մոտոցիկլետը խոզի վերածելը, կախարդական ուժերը վերադարձնելու ցանկությունը նրանց խլած վհուկներից)[29], ինչպես նաև նշում են իր կենդանու հանդեպ խնամքի պակասը, որովհետև նա «հրեշներից պաշտպանվում է ինքնուրույն»[39]։
Ռոդսի համալսարանի պրոֆեսոր Ժաննա Պրինսլուն կարծում է, որ Սքայի հետ հերոսուհու հարաբերությունները «Ստացեք և պահեք ձեր տղամարդուն» հրամայականի օրինակ են, որը նկարագրված է Meenakshi Gigi Durem-ի «Լոլիտայի էֆեկտը» գրքում։ Պրոֆեսորը մեջբերում է մի քանի բացահայտող հատված Winx Club-ի երկրորդ եթերաշրջանից։ Երբ Սքայը իր ընկերուհուն ծանոթացնում է ծնողների հետ, նրան հաջողվում է շահել նրանց բարեհաճությունը միայն իր նախկին հարսնացուին փրկելով։
Ըստ հետազոտողի՝ մեկ այլ օրինակ է երկրորդ եթերաշրջանի եզրափակիչ մասը, երբ Լորդ Դարկարի ենթարկեցնող կախարդանքը հանվում է միայն Սքայի «ես քեզ սիրում եմ» խոսքերից հետո։ Ջովաննա Կոզենցան գտնում է, որ Սքայի հետ ամուսնանալու Բլումի ցանկությունը «2000-ականների աղջիկների մեջ սերմանում է միջնադարյան իդեալներ»[40], իսկ հերոսուհու հանգիստ (ըստ հետազոտողի) վերաբերմունքը «Կորուսյալ թագավորության գաղտնիքը» մուլտֆիլմում մեկ այլ աղջկա հետ Սքայի հանկարծակի անհետացմանը, Կոզենցայի կարծիքով, խոսում է ինքնագնահատականի պակասի մասին[40]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Блум на сайте WinxClub.com (дополнительно)». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ 2,0 2,1 Straffi, Iginio (2007 թ․ նոյեմբերի 2). «Intervista ad IGINIO STRAFFI creatore del Winx Club» (Interview) (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Note di regia del film d'animazione "Winx Club - Il Segreto del Regno Perduto"». cinemaitaliano.info. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Note di regia del film d'animazione "Winx Club 3D - Magica Avventura"». Cinema Italiano. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Olivieri, 2019, էջ 9
- ↑ 6,0 6,1 Straffi, Iginio (2011 թ․ հուլիսի 9). «Iginio Straffi racconta le sue Winx ambientaliste» (Interview). Interviewed by Nicoletta Pennati. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ 7,0 7,1 Patrizia Chimera (2015 թ․ հունիսի 14). «La storia di Winx Club, come e nato il cartone italiano». Bebeblog.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Straffi, Iginio (2010 թ․ մարտի 31). ««Девочки понимают, что наши Winx — настоящие»» (Interview) (ռուսերեն). Interviewed by Еленой Виноградовой. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Straffi, Iginio (2011-04). «Intervista a Iginio Straffi» (Interview) (իտալերեն). Interviewed by Sabrina Barbieri. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «"Ecco le avventure delle mie Winx"» (Interview) (իտալերեն). Interviewed by Stefano Fabrizi. 2014 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Letizia Ciampa, doppiatrice di Hermione Granger». fantasymagazine.it. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Voice Compare: Winx Club - Princess Bloom». Behind The Voice Actors. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ 13,0 13,1 Olivieri, 2019, էջ 8
- ↑ «Блум на сайте WinxClub.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ 15,0 15,1 «Winx Club 3D: Magical Adventure. Press book» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ 16,0 16,1 «2007 » Winx Club - Il Segreto del Regno Perduto: attore». Cinema Italiano (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Olivieri, 2019, էջ 44
- ↑ Straffi, Iginio (режиссёр). Winx Club: Il segreto del Regno Perduto (HD-DVD). Италия: 01 Distribution. Event occurs at 01:27:20. Վերցված է 18.09.2019-ին.
{{cite AV media}}
: Unknown parameter|date2=
ignored (օգնություն) - ↑ Straffi, Iginio (режиссёр). Клуб Винкс: Волшебное приключение (Blu-ray). Россия: Новый Диск. Event occurs at 00:17:50. Վերցված է 18.09.2019-ին.
{{cite AV media}}
: Unknown parameter|date2=
ignored (օգնություն) - ↑ Straffi, Iginio (режиссёр). Winx Club: Il segreto del Regno Perduto (HD-DVD). Италия: 01 Distribution. Event occurs at 01:27:31. Վերցված է 18.09.2019-ին.
{{cite AV media}}
: Unknown parameter|date2=
ignored (օգնություն) - ↑ Olivieri, 2019, էջ 129
- ↑ «Winx Power Music Show». Trieste (Press release). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Rainbow S.r.l. (2007-03-05). «Из пепла». Клуб Винкс. Season 3. Սերիա 16. Rai 2.
- ↑ Rainbow S.r.l. (2004-03-15). «Корона мечты». Клуб Винкс. Season 1. Սերիա 21. Rai 2.
- ↑ 25,0 25,1 Rainbow S.r.l. (2004-01-28). «Неожиданное событие». Клуб Винкс. Season 1. Սերիա 1. Rai 2.
- ↑ Rainbow S.r.l. (2004-01-30). «Добро пожаловать в Магикс!». Клуб Винкс. Season 1. Սերիա 2. Rai 2.
- ↑ Olivieri, 2019, էջ 6
- ↑ Rainbow S.r.l. (2004-03-08). «Хранительница силы дракона». Клуб Винкс. Season 1. Սերիա 21. Rai 2.
- ↑ 29,0 29,1 Антонов, Лактюхина, 2013, էջ 94
- ↑ Montagnana, 2009, էջ 13
- ↑ Schlote, 2012, էջ 140
- ↑ Schlote, 2012, էջ 142
- ↑ Montagnana, 2009, էջ 15
- ↑ Montagnana, 2009, էջ 16
- ↑ Montagnana, 2009, էջ 17
- ↑ Дохова, Чепракова, 2013, էջ 87
- ↑ Дохова, Чепракова, 2013, էջ 88
- ↑ Дохова, Чепракова, 2013, էջ 89
- ↑ Антонов, Лактюхина, 2013, էջ 97
- ↑ 40,0 40,1 Montagnana, 2009, էջ 14
Գրականություն խմբագրել
- Габриелла Сантини Winx Club: Секрет потерянного королевства. Часть 1. Блум и меч правды = WINX. Il segreto del regno perduto. Bloom e la spada della verita. — Эгмонт, 2010. — ISBN 978-5-9539-4582-0
- Майкл Энтони Стил Winx Club: Последняя принцесса планеты Спаркс = Winx Club: Last Princess of Sparks. — Эгмонт, 2010. — ISBN 978-5-9539-4701-5
- Winx Club: Открой секрет! Магия. Блум = Winx Club: Scopri La Magia con Bloom. — Эгмонт. — (2010). — ISBN 978-5-9539-4716-9
- Winx Club: Праздник для Блум. Рождение любви = Winx Club: Un ballo per Bloom. — Эгмонт, 2010. — ISBN 978-5-9539-4122-8
- Иджинио Страффи (автор франшизы) Мой волшебный секретный дневник. Winx Club = Il magico diario segreto di Bloom. Winx Club. — АСТ, 2014. — 128 с. — ISBN 978-5-1708-1572-2
- Stefania Olivieri Winx Club. Guida al mondo magico. — Mondadori, 2019. — 135 с. — ISBN 978-8-8047-1582-5
- Maya Götz, Margit Herche “Wasp Waists and V-Shape Torso” Measuring the Body of the “Global” Girl and Boy in Animated Children’s Programs(անգլ.) // Maya Götz, Dafna Lemish (Eds.) Sexy Girls, Heroes and Funny Losers: Gender Representations in Children’s TV around the World : книга. — Peter Lang GmbH, Internationaler Verlag der Wissenschaften, 2012. — С. 49—59. — ISBN 978-1-9057-6307-8.
- Jeanne Prinsloo The Lolita Effect(անգլ.) // Maya Götz, Dafna Lemish (Eds.) Sexy Girls, Heroes and Funny Losers: Gender Representations in Children’s TV around the World : книга. — Peter Lang GmbH, Internationaler Verlag der Wissenschaften, 2012. — С. 69—90. — ISBN 978-1-9057-6307-8.
- Elke Schlote How Diverse Are Superheroines? Ethnically Diverse Girl Characters in Globalized Children’s TV(անգլ.) // Maya Götz, Dafna Lemish Sexy Girls, Heroes and Funny Losers: Gender Representations in Children’s TV around the World : книга. — Peter Lang GmbH, Internationaler Verlag der Wissenschaften, 2012. — С. 131—150. — ISBN 978-1-9057-6307-8.
- Irene Montagnana Winx e Bratz: storie, stereotipi e rappresentazione del corpo per bambine e preadolescenti(իտալ.) : тезис. — 2009. Архивировано из первоисточника 29 Սեպտեմբերի 2017.
- Дохова З. Р., Чепракова Т. А. Мультфильм как механизм конструирования у детей дошкольного возраста эгалитарных гендерных представлений (на материале мультсериала «Винкс») // Известия Российского государственного педагогического университета имени А. И. Герцена : журнал. — 2013. — № 160. — С. 85—91. — ISSN 1992-6464. Архивировано из первоисточника 6 Դեկտեմբերի 2017.
- Антонов Г. В., Лактюхина Е. Г. Мультсериал «Клуб Винкс»: формирование демографических установок и гендерных стереотипов у детей в возрасте 7—12 лет (по материалам контент-анализа) // Вестник Волгоградского государственного университета. Серия 7: Философия. Социология и социальные технологии : журнал. — 2013. — № 2. — С. 92—99. — ISSN 1998-9946. Архивировано из первоисточника 6 Դեկտեմբերի 2017.