Բլուզը ( ֆր.՝ Blouson՝ կուրտկա) բարակ կտորից կանացի թեթև հագուստ է՝ կարճ, գոտկատեղին հասնող վերնաշապիկի տեսքով[1]։ Բլուզն ունենում է թևքեր, օձիք և թեզանիք։ Հաճախ կոճկվում է կոճակներով, սակայն լինում են նաև տունիկանման բլուզներ։ Քիչ չեն հանդիպում նաև կրծքի ժանեկազարդով, բոլորածալերով, փոթազարդերով և ուլունքային ապլիկացիաներով բլուզները։ Սպիտակ բլուզը խիստ գործնական ոճի անփոխարինելի տարր է[փա՞ստ][2]։ Սովորաբար բլուզները կրում են կիսաշրջազգեստի հետ[3]։

Ժամանակակից բլուզ

Բլուզան ընդարձակ վերնաշապիկ է, որը կրում են առանց գոտու։ Դա ժամանակների հետ վերափոխված միջնադարյան վերնազգեստ է։ Կանացի և տղամարդու հագուստ է։ Ավելի շատ կրում էին աշխատավորներն ու գյուղերի բնակիչները։ Վաղ ժամանակներում հանդիսացել է որպես զինվորական համազգեստ։ «Բլուզներ» անվանել են հեղափոխական շարժման մասնակիցներին։

Պատմություն խմբագրել

Բլուզը որպես կանացի հագուստի տարր հայտնվել է XIX դարում՝ կիսաշրջազգեստի՝ երկու մասի բաժանելու հետևանքով․ վերևի ( ինքնին բլուզը) և ներքևի (կիսաշրջազգեստ)։

Գրականության մեջ խմբագրել

  Մի պահ երեքով էլ լռեցին։ Ասյան կարպետի վրա շորերով քնած փոքրիկին էր նայում, որ կրծոտել էր հացը, մորը սպասել և նստած տեղն էլ քնել։ Սաքանը ունքերի տակից Ասյային էր նայում, նրա սպիտակ բլուզին, թևերին և մատով սրբում կարպետի երեսը, թեկուզ սրբելու էլ բան չկար։ — Տեղավորեցի, — ասաց նանին, շեմքի մոտ հանգցնելով ձեռքին բռնած սև նավթի ճրագը։ Նանին ինչ լավ արեց, որ եկավ և խախտեց լռությունը։ «Մթնաձորի «չարք»», Ակսել Բակունց  

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Шьём блузку-рубашку
  2. Фотогалерея: Тимошенко продемонстрировала Путину новую блузку
  3. «Какую же блузку приобретать?». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.

Գրականություն խմբագրել

  • Բլուզ– տնային տնտեսության կարճ հանրագիտարան / Ի․ Մ․ Սկվարցով և ուրիշներ։ Մ. Պետական Գիտական հրատարակչություն «Խորհրդային Մեծ հանրագիտարան»՝ 1959

Արտաքին հղումներ խմբագրել