Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բլդան (այլ կիրառումներ)

Բլդան, գետ Կուրի ավազանում։ Աղստև գետի ձախ վտակն է։ Երկարությունը 17 կմ է, ջրհավաքի մակերեսը՝ 75 կմ²։ Սկիզբ է առնում Հալաբի լեռնաշղթայի հարավային լանջից, 2500 մետր բարձրությունից։ Սնումը ձնա-անձրևային է, հորդացումը՝ ապրիլ-մայիս ամիսներին։ Հոսում է անտառապատ խոր ձորով հյուսի-արևմուտքից հարավ-արևելք ուղղությամր։ Բլդանի կիրճում, Դիլիջանից 5 կմ հս-արմ գտնվում է Բլդան հանքային աղբյուրը, որի վրա կառուցված է «Դիլիջանի հանքային ջրի գործարանը[1]։

Բլդան
Տեղակայում
ԵրկիրՀայաստան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Բլդան». www.nayiri.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.