Բլագոդարնոյե

գյուղ Հայաստանի Լոռու մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բլագոդարնոյե (այլ կիրառումներ)

Բլագոդարնոյե, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։

Գյուղ
Բլագոդարնոյե
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
Համայնք Տաշիր համայնք[1]
Հիմնադրված է1907-1908 թ.
Մակերես11.77 կմ²
ԲԾՄ1615 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն227[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր, Ռուսներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունբլագոդարնոյեցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtad.am/about-communities/487/ (հայ.)
Բլագոդարնոյե (Հայաստան)##
Բլագոդարնոյե (Հայաստան)
Բլագոդարնոյե (Լոռու մարզ)##
Բլագոդարնոյե (Լոռու մարզ)

Գտնվում է Սևաբերդ գետակի ձախ ափին, Տաշիր քաղաքից մոտ 9 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից 60 կմ հյուսիս-արևմուտք։ 2017 թվականից մտնում է Տաշիր համայնքի կազմի մեջ։

Գյուղը հիմնադրվել է 1907-1908 թվականներին Կիրիլ ազգանունով մոլոկանի կողմից և անվանվել Կիրիլովկա։ Հետագայում գյուղը վերանվանվել է Բլագոդարնոյե։

Կլիմա խմբագրել

Կլիման բարեխառն է, ձմեռը՝ երկարատև ու ցրտաշունչ, ամառը՝ զով։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բլագոդարնոյեի մշտական բնակչությունը կազմել է 227, առկա բնակչությունը՝ 207 մարդ[2]։ Նախկինում եղել է ամբողջությամբ ռուսաբնակ գյուղ[3], ժամանակի ընթացքում հաստատվել են նաև հայեր, որոնք 1989 թվականի դրությամբ կազմել են բնակչության երեք քառորդը[4]։

Բլագոդարնոյեի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Տարի 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 317 271 257 266 328 276[4] 243 227[2]

Գյուղատնտեսություն խմբագրել

Գյուղատնտեսության համար օգտագործում են 1027 հա հողերը, որից վարելահողեր՝ 147,7 հա, խոտհարքեր՝ 491,3 հա, արոտավայրեր՝ 349,7 հա։ Բնակիչների հիմնական զբաղվածությունը անասնապահությունն է։ Զբաղվում են նաև մեղվաբուծությամբ։

Պանրագործություն խմբագրել

Բլագոդարնոյե գյուղը հայտնի է իր Ալպյան մարգագետիններով։ Համայնքի արոտավայրերում աճում են բազմաթիվ անուշահոտ ծաղիկներ, որի շնորհիվ գյուղն ունի յուրահատուկ պանրատեսակներ ու համեր։

Առավել հայտնի է «Ճիլ» կամ «Չեչիլ» պանրի տեսակը։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղի մոտակայքում գտնվում է մ.թ.ա. II-I հազարամյակների ամրոցի ավերակներ։

Հասարակական կառույցներ խմբագրել

2013 թ.-ի դրությամբ գյուղն ունի հիմնական դպրոց, բուժկետ և կապի հանգույց[6]։

 
Բլագոդարնոյե գյուղի հիմնական դպրոցը ձմռան ամիսներին

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Տաշիր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. 4,0 4,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 597 — 916 էջ։
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 47» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 15-ին.
  6. «Ագարակ». Վերցված է 2013 Դեկտեմբերի 1-ին.