Բիսկայան կամուրջ (իսպ.՝ Puente de Vizcaya), կամուրջ Իսպանիայում։ Հատում է Ներվիոն գետը, կապում է Բիսկայա պրովինցիայի Պորտուգալետե և Լաս-Արենաս քաղաքները։

Բիսկայան կամուրջ
Երկիր Իսպանիա[1]
ՏեղանքՊորտուգալետե[1]
Տեսակկախովի կամուրջ
Նյութերկաթ
Հատում էNervión?
ՃանապարհQ65559821? և Q125894091?[1]
ՃարտարապետAlberto Palacio?[1]
Բացման տարեթիվ1893[1]
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգություն, Basque government heritage site? և Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Բիսկայան կամուրջ
Vizcaya Bridge*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Բիսկայան կամուրջ
Երկիր Իսպանիա
Տիպ մշակութային[2]
Չափանիշներ i, ii
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2006  (30 նստաշրջան)
Համար 1217
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Տեղացիները անվանում են Պուենտե-Կոլգանտե կամուրջ, որն իսպաներեն նշանակում է «կախովի կամուրջ»։ Այդ անվանումը չի համապատասխանում կամրջի տեսակի հետ (կախովի կամուրջն ունի այլ դիզայն), սակայն լայնորեն օգտագործվում է, այդ թվում նաև պաշտոնական կայքում։

Կամուրջը համարվում է ինժեներական շինություն և ձևավորված չէ։ Հենապատերը իրենցից ներկայացնում են երկու զույգ մետաղական աշտարակներ՝ 61 բարձրությամբ, առանձնացված են մետաղական ամրալարերով, որոնց վերջնամասերը ամրացված են 110 մետր հեռավորության վրա գտնվող զանգվածային բետոնե բլոկներին։ Հանդիպակաց ափերի վրա կանգնեցված աշտարակների միջև ձգված են ամրալարեր։ Դրանք ձևավորվում են պարաբոլներ` որոնցից 45 մետր բարձրությունից կախված է կամրջի կենտրոնական թռիչքը։ Վերջինիս երկարությունն ավելի քան 160 մետր է։

Պատմություն խմբագրել

Բիսկայան կամուրջը ամենահին այս տիպի կամուրջն է, կառուցվել է 1893 թվականին բասկ ճարտարապետ Ալբերտո դե Պալասիոյի աշակերտներից մեկի` Գուստավ Էյֆելի նախագծով։ Ճարտարապետի դիմաց դրված խնդիր էր` կազմակերպել «հաղորդակցություն» քաղաքների միջև՝ չխախտելով Պորտ Բիլբաոյի նավային երթևեկությունը։ Կամուրջը կառուցվել է նոր հարմարություններով՝ այն ժամանակներում նոր օգտագործվող պողպատե ճոպաններոով, դրա համար այն ճանաչվում է որպես կարկառուն ճարտարապետական մետաղական կառույցների մեկը՝ արդյունաբերական հեղափոխության մեջ և դառնում է մոդել նմանատիպ շատ կամուրջների համար աշխարհի տարբեր մասերում։

Կամրջի աշխատանքները 4 տարով հետաձգվեցին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի շրջանում, երբ որոշված էր Ներվիոնի միջոցով ոչնչացնել բոլոր հնարավոր տեղափոխվելու միջոցները, որպեսզի կանգնեցնեն գեներալ Ֆրանկոյի զորքերի առաջխաղացումը։ 1937 թվականի հունիսի 17-ին կամրջի վերին հատվածը վնասված էր։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիսկայան կամուրջ» հոդվածին։