Բիշոփ Ռոք (անգլ.՝ Bishop Rock), աշխարհի ամենափոքր կառուցապատված կղզին է՝ համաձայն Գինեսի ռեկորդների գրքի[1]։ Ատլանտյան օվկիանոսում գտնվող և Միացյալ Թագավորությանը պատկանող Սիլլի կղզիների կազմում է։ Հաճախ պնդում են, որ Անգլիայի ամենաարևմտյան կետն է, բայց կղզուց մոտ կես կիլոմետր հեռավորության վրա, դեպի արևմուտք գտնվում է Քրիմ Ռոքս (անգլ.՝ Crim Rocks) ժայռը։ Կղզու մակերեսը 720 մ² է, ունի 45 մ երկարություն և ծովի մակերևույթից բարձրանում է 16 մ[2]։

Բիշոփ Ռոք
Տեսակկղզի
Վարչական միավորՍիլլի կղզիներ
Գտնվում է ափինԱտլանտյան օվկիանոս
Երկիր Միացյալ Թագավորություն
ԲԾՄ49 մետր
Քարտեզ
Քարտեզ
 Bishop Rock Վիքիպահեստում

Սիլլի կղզիների ջրերը համարվում են բրիտանական ծովերում ամենավտանգավորը, այստեղ բազմաթիվ նավաբեկություններ են եղել։ Այն բանից հետո, երբ 1707 թվականին ադմիրալ Կլաուդեսլիի նավատորմը այստեղ 2000 մարդ է կորցրել, որոշվել է տարածքում փարոս կառուցել[3]։ Կղզում փարոս կառուցելու առաջին փորձը եղել է 1847 թվականին, բայց կառույցը չի դիմացել ալեկոծությանը և 1850 թվականի փետրվարի 5-ին ջուրը քշել, տարել է այն[2]։ Երկրորդ փորձը հաջորդել է չորս տարի անց և ավարտվել է 1858 թվականին և սկսել է գործել սեպտեմբերի 1-ից։ Ճարտարագետ Ջեյմս Ուոքերը օգտագործել է խոշոր գրանիտե բլոկներ՝ սկզբնական շրջանում դրանք կշռում էին 3000 տ, իսկ հետագա բարելավումներից և հավելումներից հետո՝ 6000 տ։ 1881 թվականին ճարտարագետ Ջոն Դուգլասի նախագծով, փարոսը ամրացնելու նպատակով՝ շուրջբոլորը գոտի են ավելացրել։ Կառույցը տասհարկանի է[2]։

Կառույցը գրանիտե բլոկներից է և ներսից ամրացված է երկաթե հեծաններով, իսկ ստորին հատվածը երեսապատված է գրանիտե հավելյալ շերտով։ Աշտարակի բարձրությունը 49 մետր է, իսկ լույսի հեռավորությունը 24 ծովային մղոն։ 1976 թվականին աշտարակի գլխին ուղղաթիռի վայրէջքի հրապարակ է կառուցվել[4]։ 1992 թվականից ավտոմատացվել է, որից հետո մշտական բնակիչներ չունի։ Չորս այցելու կարող են մեկից-երեք շաբաթ հյուրընկալվել փարոսում[4]։

Էլեկտրական լուսավորությունը փարոսում հայտնվել է միայն 1979 թվականին։ Ժամանակակից էլեկտրամատակարարումը ապահովում են արևային վահանակները։ Նախապես փարոսը աշխատել է մոմերով, իսկ ավելի ուշ՝ նավթային և պարաֆինային լամպերով[5]։

1875 թվականի մայիսի 7-ին կղզուց ոչ հեռու տեղի է ունեցել Բրիտանիայի պատմության մեջ ամենախոշոր ծովային աղետներից մեկը։ Նավարկության սխալի պատճառով «Շիլլեր» առագաստային շոգենավը խրվել է ծանծաղուտըլ։ Մահացել են 335 մարդ, փրկվել են միայն 37-ը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «World's 7 most dangerous and remote islands». CNN.com. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
  2. 2,0 2,1 2,2 phototravelguide.ru/mayak/bishop-rok-angliya/ Маяк Бишоп-Рок, Англия
  3. http://www.rate1.com.ua/turizm/puteshestvija/3577/ Бишоп-Рок: самый маленький остров на Земле
  4. 4,0 4,1 Самый маленький остров в мире
  5. «Противостоящий штормам маяк Бишоп-Рок – надежда моряков». proboating.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիշոփ Ռոք» հոդվածին։