Բինյամին Ավնիել (եբրայերեն՝ בנימין אבניאל‎}, ի ծնե՝ Գատշտեյն՝ եբրայերեն՝ גטשטיין‎, նոյեմբերի 1, 1906(1906-11-01)[1], Երուսաղեմ, Օսմանյան կայսրություն[1] - հունիսի 18, 1993(1993-06-18), Իսրայել), իսրայելական քաղաքական գործիչ, Քնեսեթի պատգամավոր (II, III, IV, V, VI համաժողովների), սկզբից «Հերութի» շարժումակից, այնուհետև՝ «ԳԱԼԱԽ» բլոկի ներկայացուցիչ։

Բինյամին Ավնիել
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 1, 1906(1906-11-01)[1]
ԾննդավայրԵրուսաղեմ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էհունիսի 18, 1993(1993-06-18) (86 տարեկան)
Մահվան վայրԻսրայել
Քաղաքացիություն Իսրայել
ԿրթությունԲրյուսելի ազատ համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գրող
Զբաղեցրած պաշտոններՔնեսեթի պատգամավոր
ԿուսակցությունՀերութ
 Binyamin Avniel Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բինյամին Գատշտեյնը ծնվել է 1906 թվականի նոյեմբերի 1-ին՝ Օսմանյան Պաղեստինի տարածքում, ռաբբի Խաիմ Բարուխ հա-Քոեն Գատշտեյնի և նրա կնոջ՝ Վալլայի (ի ծնե՝ Մոսկովից) ընտանիքում[2]։ Բինյամինը սովորել է հեդերում, իսկ հետո՝ Երուսաղեմի ուսուցիչական սեմինարիայում։

Բարձրագույն կրթությունը ստացել է Բրյուսելի համալսարանում՝ կրթության և հասարակական գիտությունների բնագավառում։ Հասարակական գիտությունների և տնտեսագիտության ոլորտում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում։ 1934 թվականին ամուսնացել է ռաբբի Զէվի Ցվի Վինգրովի դստեր՝ (եբրայերեն՝ זאב צבי וינגרוביץ‎) Պնինիի հետ։

1951 թվականին առաջին անգամ ընտրվել է Քնեսեթում, աշխատել է աշխատանքի հանձնաժողովում, էկոնոմիկայի և օրենսդրական հանձնաժողովներում։ Եղել է բնակչության ծառայությունների հանձնաժողովի նախագահ։

«Հերութ» շարժումից վերընտրվել է Քնեսեթի 3-րդ, 4-րդ և 5-րդ նստաշրջաններում։ Քնեսեթի 6-րդ նստաշրջանում ընտրվել է նոր՝ «ԳԱԼԱԽ» բլոկից (ուր մտավ նաև «Հերութ»-ը)։ Քնեսեթի բոլոր գումարումներում (բացի երկրորդից) ծառայել է որպես էկոնոմիկայի հանձնաժողովի նախագահ, իսկ 6-րդ գումարման Քնեսեթում աշխատել է նաև ճանապարհային պատահարների դեմ պայքարի ենթահանձնաժողովի նախագահ։

Մատենագիտություն խմբագրել

Ավնեիլը մի քանի գրքերի հեղինակ է.

  • «Արաբների խնդիրն Էրեց-Իսրայելում»՝ եբրայերեն՝ «בעיית הערבים בארץ ישראל»‎, 1937 թվական
  • «Կանտոնի խնդիրը․ փաստեր, թվեր և ենթադրություններ»՝ եբրայերեն՝ «בעיית הקאנטונים בעובדות, מספרים והשערות»‎ , 1937 թվական
  • «Ժողովրդավարությունն ընդդեմ բռնապետության»՝ եբր․ եբրայերեն՝ «דמוקרטיה מול דיקטטורה»‎ , 1939 թվական
  • «Աշխատանքի խնդիրը երկրում»՝ եբրայերեն՝ «בעיות העבודה בארץ»‎ —, 1940 թվական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 חה"כ בנימין אבניאל (גטשטיין)Knesset.
  2. Биография, в книге Давида Тидхара «Энциклопедия еврейских первопроходцев в Палестине и их детей». (եբրայերեն)

Արտաքին հղումներ խմբագրել

  • Կենսագրություն, News1.co.il կայքում։ (եբրայերեն)
  • Կենսագրություն, Դավիդ Տիխարի «Энциклопедия еврейских первопроходцев в Палестине и их детей» գրքում։ (եբրայերեն)