Բինդա Պանդեյ (դեկտեմբերի 30, 1966(1966-12-30), Nuwakot District, Բագմատի Պրադեշ, Նեպալ), քաղաքական գործիչ, ով ներկայացնում էր Նեպալի Կոմունիստական կուսակցությունը (միավորված Մարքսիստ-Լենինիստ) Նեպալի Առաջին համաժողովում։ 2004-2008 թվականներին եղել է Նեպալի արհմիությունների ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ։

Բինդա Պանդեյ
նեպալ.՝ विन्दा पाण्डे
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 30, 1966(1966-12-30) (57 տարեկան)
ԾննդավայրNuwakot District, Բագմատի Պրադեշ, Նեպալ
Քաղաքացիություն Նեպալ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՆեպալի կոմունիստական կուսակցություն

Վաղ կյանք և կրթություն

խմբագրել

Պանդեյը ծնվել է Ռավալսվարայում, որը գտնվում է 12 մարզերից մեծությամբ երկրորդում՝ Նուվակոթում։ Նրա ծնողները եղբայրներին ուղարկել են Գուրուկուլի հնդկական կրոնական դպրոց։ Նա ստացել է գիտական երկու սատիճան, ինչպես նաև բակալավրի երկու աստիճան՝ կրթության և Իրավունքի բնագավառում։ 2017 թվականին Կատմանդուի համալսարանում նա ավարտել է իր PhD-ին(փիլիսոփայության դոկտոր)[1]։

Ուսանողական քաղաքականություն

խմբագրել

1981 թվականի մարտի 27-ին, դպրոցի ուսանողները գործադուլ կազմակերպեցին ընդդեմ գործող Պանչայաթ ինքնիշխան կառավարության։ Ուսանողները պահանջում էին ազատ արձակել Կատմանդուում ձեռբակալված ակտիվիստներին, որոնց մեջ էր նաև նրա եղբայրը։ Նա միացավ ցուցարարներին և քայլեց ամբոխի առջևից՝ վանկարկելով անտի-Պանչայաթ կարգախոսը։ 1981 թվականին, Ազատ ուսանողների միության ընտրությունների ժամանակ, Պանդեյի կողմնակիցները հաղթանակ տարան և կազմավորվեց Նեպալի՝ Անկախ ազգության ուսանողների միությունը, իսկ Պանդեյը դարձավ միության գանձապահ։ Ավելի ուշ, նա և իր ընկերները չընդունեցին դպրոցի կանոնները և Պանդեյն ուսումը շարունակելու նպատակով մեկնեց Կատմանդու։ Այստեղ Պանդեյն աշխատեց Կանտի Իշվորի միջնակարգ դպրոցում[2]։

Կարիերա

խմբագրել

1980-1992 թվականներին, ավելի քան տասնամյակ հետո, Պանդեյը կրկին ներգրավվեց ուսանողական շարժման մեջ։ Նա միացավ Նեպալի Կանանց Ասոցիացիային, որը համագործակցում էր Նեպալի կոմունիստական կուսակցության հետ։ 1992 թվականին նա ընտրվեց գանձապահ։ Նրա պարտականությունն էր Նեպալի արհմիությունների գլխավոր ֆեդերացիայի (CWWD) կին աշխատողների բաժանմունքում կազմակերպել կին բանվորների աշխատանքները։ Ավելի ուշ նա դարձավ CWWD-ի քարտուղար և մնաց այդ պաշտոնում մինչև 2000 թվականը[3]։

Աշխատելով արհմիութենական շարժման համար, Պանդեյը ներկայացրեց Նեպալյան արհմիությունների գլխավոր ֆեդերացիան՝ Ասիացի կանանց կոմիտեում (CAW), որտեղ ընդգրկվել էին Ասիական 13 երկրներից ներկայացուցիչներ։ Նա՝ 1994-1997 թվականներին, որպես CAW-ի համակարգող՝ երեք տարի անցկացրեց Հոնկոնգում։ 1997 թվականի օգոստոսին, Հոնկոնգից վերադառնալուց հետո, Պանդեյը շարունակեց իր գործունեությունը, որպես CWWD-ի քարտուղար և ստանձնեց հավելյալ՝ Արտաքին գերատեսչության քարտուղարի և GEFONT-ի (Նեպալյան արհմիությունների գլխավոր ֆեդերացիա) կրթության վարչության աշխատակցի պարտականությունները։ 2000 թվականի երրորդ համաժողովին, նա ընտրվեց, որպես Կրթության վարչության պետ։ 2004 թվականից աշխատել է որպես GEFONT-ի գլխավոր քարտուղարի տեղակալ[4]։ Բանվորների, ներերկրյա և արտերկրյա կին ակտիվիստների հետ համագործակցելով՝ նա որոշում է ավելի շատ ակադեմիական գիտելիքներ ձեռք բերել։ Նրա նպատակն էր միանալ Բանգկոկի Ասիական համալսարանի զարգացման ծրագրերի՝ 2002 թվականի մագիստրոսական դասընթացին[5]։

2002-2004 թվականներին, Կանանց Ազգային հանձնաժողովում (NWC) պաշտոնավարման ընթացքում, նա կենտրոնացավ հանձնաժողովի օրինագծերի կազման, սահմանադրության գենդերային վերլուծության և գենդերային հեռանկարային առաջարկների ստեղծման վրա։ Պանդեյն ընտրվել է Սահմանադրական ժողովի անդամ։ Ժողովի այլ կին ներկայացուցիչների հետ միասին, նա բողոքի ակցիա կազմակերպեց, երբ նախագահ բառի փոխարեն որոշվեց օգտագործել նեպալերեն՝ Ռաշտրապատին (Rashtrapati), որը կարող էր կիրառվել միայն արական սեռի ներկայացուցիչների դեպքում։ Նրանք առաջարկեցին կիրառության մտցնել Ռաշտադիհաչյա (հնդկ․- ազգություն) բառը, բայց այն դեռևս ընթացքի մեջ է։ 2017 թվականին, նա ընտրվեց, որպես Նեպալի դաշնային խորհրդարանի համայնքների պալատի ներկայացուցիչ[6]։

2011 թվականին, Պանդեյն ընտրվեց Աշխատանքի միջազգային կազմակերպության պատգամավորական անդամ, իսկ 2014-2017 թվականներին վերընտրվեց նույն պաշտոնում։ Աշխատել է Նեպալի Կոմունիստական կուսակցությունում, իսկ 2014 թվականին ազգային իններորդ ընդհանուր կոնվենցիայում, որպես քաղբյուրոյի անդամ։

Վերջերս, նա գրել է «Կանայք Նեպալի քաղաքականության մեջ» 'Women in Nepali Politics' գիրքը[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Marching Ahead» (PDF). NDI. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.
  2. «Empowering Informal Workers, Securing Informal Livelihoods». Wiego.org. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  3. «International solidarity played a crucial role in the return to democracy in Nepal». INTERNATIONAL TRADE UNION CONFEDERATION. Վերցված է 2007 թ․ ապրիլի 13-ին.
  4. «The Hon. Ms. Binda Pandey». Parliamentarians Network. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.
  5. «SERD Prominent Alumni». Asian Institute of Technology. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.
  6. «Strong presence of women in first CA did make a difference». The Kathmandu Post. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  7. «Binda Pandey's "Women in Nepali Politics"». thuprai.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.