Բիմեն Շեն (ծնյալ Բիմեն Տեր-Ղազարյան, 1873, Թուրքիա - օգոստոսի 26, 1943(1943-08-26), Ստամբուլ, Թուրքիա), հայազգի կոմպոզիտոր, բանաստեղծ, երգիչ, ով զգալի ավանդ է ներդրել թուրքական երգարվեստում[1][2]։

Բիմեն Շեն
Ծնվել է1873
Թուրքիա
Երկիր Թուրքիա
Մահացել էօգոստոսի 26, 1943(1943-08-26)
Ստամբուլ, Թուրքիա
ԳերեզմանFeriköy Cemetery
Մասնագիտությունկոմպոզիտոր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1873 թվականին Բուրսայում՝ հայ քահանա Գասպար Տեր-Ղազարյանի երաժշտասեր ընտանիքում։ Նրա ձայնային հիանալի տվյալներն ու երաժշտական ձիրքը արդեն իսկ վաղ հասակում են դրսևորվել, և դեռ երեխա՝ նա շարականներ է երգել ծննդավայրի հայկական եկեղեցում։ Տասնմեկ տարեկանում նրան ներկայացրել են Բուրսա այցելած թուրք կոմպոզիտոր Հաջի Արիֆ բեյին, ով նրա երգեցողությունը լսելով՝ խորհուրդ է տվել տեղափոխվել Ստամբուլ։ Դրանից երեք տարի անց պատանի Բիմենը մեկնել է Պոլիս, որտեղ դասեր է առել Հակոբոս Քռյանից, կապեր հաստատել տարբեր շրջանակների ազդեցիկ մարդկանց հետ, մասնակցել համերգների, երաժշտական զանազան միջոցառումների։ Շեն կեղծանունը նա վերցրել է այն բանից հետո, երբ իր «Yüzüm Şen, Hâtıram Şen» բառերով սկսվող երգն արժնացել է հանրության առանձնահատուկ ջերմ ընդունելությանն ու գնահատանքին։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում նա բազմաթիվ համերգներ է տվել, տասնյակ ձայնագրություններ թողարկել։ Մահացել է 1943 թվականի օգոստոսի 26-ին Ստամբուլում՝ 70 տարեկան հասակում։ Թաղվել է Շիշլիի հայկական գերեզմանատանը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bimen ŞEN». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
  2. O'Connell, Dr John (2013 թ․ նոյեմբերի 28). Alaturka: Style in Turkish Music. Ashgate Publishing, Ltd. ISBN 978-1409473077.

Արտաքին հղումներ խմբագրել