Բիլլինա (անգլ.՝ Billina), հավ, ամերիկացի գրող Լ. Ֆ. Բաումի հեքիաթային Օզ երկրի մասին գրքերի շարքի կերպար։ Առաջին անգամ հայտնվել է Օզման Օզից գրքում (1907 թվական)[1]։

Բիլլինա
Տեսակկենդանական կերպար Օզի երկրից, գրական հերոս և fictional chicken?
ՀեղինակԼայման Ֆրենք Բաում
Ներկայացված էՕզման Օզից
Դերը կատարել ենMak Wilson?

Պատմություն խմբագրել

 
Բիլլինա հավը և Դորոթին, նկարազարդումը՝ Ջոն Նիլ

«Օզման Օզից» գրքում Դորոթի Գեյլը, այն բանից հետո, երբ ճանապարհորդելիս փոթորիկը նրան դուրս է նետում նավից, փրկվում է հավի վանդակի վրա, որտեղ հայտնաբերում է խոսող հավ Բիլլինային։ Այս գրքում Բիլլինան խաղում է նույն դերը, ինչ Տոտո շան ձագը «Օզի զարմանահրաշ կախարդը» (1900 թվական) գրքում։ Հավանաբար, Բիլլինայի կերպարի առաջացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Բաումի առաջին գիրքը «Համբուրգյան հավերի բուծման, դաստիարակության և պահպանման համառոտ ուղեցույցն» էր (1886 թվական)[2]։

Շփվող և հանդուգն հավ Բիլլինան Դորոթիին պատմում է. «Երբ ես նոր էի դուրս եկել ձվից, ոչ ոք չգիտեր, թե ինչ կստացվի ինձնից՝ հավ թե աքաղաղ, ուստի մեր ֆերմայի տղաներն ինձ անվանեցին Բիլլ»[3]։ Դորոթին պնդում է, որ քանի որ իր ուղեկիցը հավ է, նա պետք է կանացի անուն ունենա, և առաջարկում է նրան անվանել Բիլլինա, ինչի հետ վերջինս համաձայնում է[3]։ Իրադարձությունների հետագա զարգացման ընթացքում Բիլլինան անգնահատելի օգնություն է ցուցաբերում Դորոթիին և նրա ընկերներին՝ խորամանկելով գերազանցելով չար թզուկների թագավոր Ռուգգեդոյին և Դորոթիի կախարդված ընկերներին ու Էվ երկրի թագավորական ընտանիքի անդամներին հնարավորություն տալով վերականգնել մարդկային կերպարանքը։ Գրքի վերջում Բիլլինան շարունակում է ապրել Օզի զմրուխտ քաղաքում։

«Ճամփորդություն դեպի Օզ» (1909 թվական) գրքում Բիլլինան Տիկ-Տոկի հետ հանդիպում է Դորոթիին, Բրդոտին, Կոճակիկին և Բազմագույնին, որոնք ուղևորվում են արքայադուստր Օզմայի ծննդյան տոնակատարություններին։

Օզ երկրի մասին շարքի հաջորդ գրքերում նշվում է, որ Բիլլինան արդեն ունեցել է բազմաթիվ ճտեր (որոնց հայրն անհայտ է)։ Բիլլինան բոլորին անվանում է «Դորոթի»` իր ընկերուհու պատվին։ Երբ պարզվում է, որ այդ ճտերից մի քանիսը աքլորներ են լինելու, Բիլլինան նրանց անունները փոխում է «Դանիել»։

Կինոյում խմբագրել

Բիլլինան հայտնվում է Օտիս Թըրների և Ֆրենսիս Բոգեսի «Կախարդական փերին և ռադիոպիեսները» այժմ կորսված համր ֆիլմում (1908 թվական)։ Հավանաբար նկարահանումների ժամանակ օգտագործվել է իսկական հավ այնպես, ինչպես Տոտոշկայի դերի համար` իսկական շուն։

1985 թվականին նկարահանված «Վերադարձ դեպի Օզ» ֆիլմում Բիլլինան գլխավոր հերոսն է։ Նրա կերպարը մշակվել է Մ. Ուիլսոնի կողմից՝ անիմատրոնիկայի օգնությամբ, հնչյունավորել է Դենիզա Բրայերը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jack Snow, Who’s Who in Oz, Chicago, Reilly & Lee, 1954; New York, Peter Bedrick Books, 1988; p. 17.
  2. Rogers, pp. 6-7; Hearn, Annotated Wizard, pp. XVII—XVIII.
  3. 3,0 3,1 Баум, 1992, էջ 185
  4. «Возвращение в страну Оз». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ. հոկտեմբերի 09-ին.

Գրականություն խմբագրել

  • Лаймен Фрэнк Баум Страна Оз. — М.: ТЕРРА, 1992. — 480 с. — ISBN 5-85255-110-4