Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն հայաստանյան բանկ է, որը տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ Երևանում գործող չորս մասնաճյուղում։ Բիբլոս Բանկ Արմենիան Բիբլոս Բանկ Ս.Ա.Լ.-ի դուստր ընկերությունն է։ Հայաստանում գործող 18 բանկերից մեկն է, որի գործունեությունը կարգավորվում է Կենտրոնական բանկի կողմից[1]։

Բիբլոս Բանկ Արմենիա
ՏեսակՓԲԸ
Հիմնադրված է2007
ՎայրԵրևան
ԵրկիրՀայաստան
ՏնօրենՀայկ Ստեփանյան
ԱրդյունաբերությունՖինանսներ
ԾառայություններԲանկային ծառայություններ
Մայր ընկերությունԲիբլոս Բանկ Ս․Ա․Լ․
ՆախկինԻԹԲ Միջազգային Առևտրային Բանկ
ԿարգախոսՁեր բանկը կյանքի ընթացքում
Կայքbyblosbankarmenia.am

Պատմություն խմբագրել

Բիբլոս Բանկ Արմենիան հիմնվել է 2007թ. դեկտեմբերին Բիբլոս Բանկի կողմից Հայաստանում գործող ԻԹԲ Միջազգային Առևտրային Բանկի բաժնետոմսերի 100% ձեռքբերման արդյունքում[2]։

Բիբլոս Բանկ Արմենիան սկսել է գործունեությունն իր առաջին մասնաճյուղով 2008 թվականի սկզբին, այնուհետև՝ բացել ևս երեք մասնաճյուղ 2012[3][4], 2020[5] և 2021[6] թվականներին։

2008թ.-ին Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) և ՕՊԵԿ-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամը (ՕՄԶՀ) ձեռք են բերել համապատասխանաբար 25% և 10% մասնակցություն Բիբլոս Բանկ Արմենիայի կանոնադրական հիմնադրամում[7]։

Մինչեւ 2016 թվականի ավարտը Բիբլոս Բանկ Ս.Ա.Լ.-ը ձեռք էր բերել ՎԶԵԲ-ի և ՕՊԵԿ-ի բոլոր բաժնետոմսերը Բիբլոս Բանկ Արմենիայի կանոնադրական կապիտալում (ընդհանուր առմամբ 262,491 բաժնետոմս)[8]։

2022 թվականին Բիբլոս Բանկ Արմենիան Mastercard-ի կողմից արժանացել է Premium Card Portfolio Launch մրցանակին՝ պրեմիում դասի World Elite™ Mastercard®-ը ներկայացնելու համար[9]։

Գործունեություն խմբագրել

Բանկի հիմնական գործունեությունն է ավանդների ներգրավումը, հաճախորդների հաշիվների սպասարկումը, կորպորատիվ և մանրածախ վարկերի տրամադրումը, վճարահաշվարկային գործառնությունների, ինչպես նաև արժեթղթերով և արտարժույթով գործարքների իրականացումը[10]։

Կանոնադրական հիմնադրամ խմբագրել

Բանկի կանոնադրական հիմնադրամը կազմում է 26,249,100,000 (քսանվեց միլիարդ երկու հարյուր քառասունինը միլիոն հարյուր հազար) ՀՀ դրամ[11]։

Բանկի կանոնադրական հիմնադրամը բաղկացած է 262,491 (երկու հարյուր վաթսուներկու հազար չորս հարյուր իննսունմեկ) հատ հասարակ անվանական բաժնետոմսից, 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով։

Բանկի կառավարման մարմիններն են․

  • Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովը,
  • Բանկի խորհուրդը,
  • Բանկի տնօրինությունը,
  • Բանկի գլխավոր գործադիր տնօրենը։

Բանկի խորհուրդ և ղեկավարություն խմբագրել

  • Ալան Վաննա, Խորհրդի նախագահ[12]
  • Դոկտոր Ֆրանսուա Բասսիլ Սեման, Խորհրդի անդամ
  • Մարվան Մոհարրամ, Խորհրդի անդամ
  • Սելիմ Ստեֆան, Խորհրդի անդամ
  • Միշել Սարուֆիմ, Խորհրդի անդամ
  • Վասկեն Յակուբյան, Խորհրդի անդամ
  • Հայկ Ստեփանյան, Գլխավոր գործադիր տնօրեն
  • Արա Խաչատրյան, Իրավաբանական բաժնի ղեկավար
  • Վիկտորյա Քոչարյան, Ռիսկերի Կառավարման վարչության ղեկավար
  • Անի Սարգսյան, Ֆինանսների և վարչարարության գլխավոր վարչության ղեկավար, գլխավոր հաշվապահ
  • Վահան Կաջայան, Առևտրային գործառնությունների վարչության ղեկավար
  • Աստղիկ Բարսեղյան, Ներքին աուդիտի բաժնի ղեկավար

Տես նաև խմբագրել

Հայաստանի տնտեսություն

Հայաստանի բանկային համակարգ

Հայկական դրամ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.cba.am/am/sitepages/fscfobanks.aspx ԲԱՆԿԵՐ
  2. https://panarmenian.net/arm/news/97348 «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ է դարձել
  3. https://www.aysor.am/am/news/2012/04/18/biblos/426725 «Բիբլոս Բանկ Արմենիա». Նոր մասնաճյուղ Կոմիտասում
  4. https://panarmenian.net/arm/news/103685 «Բիբլոս Բանկ Արմենիան» բացել է երևանյան իր երկրորդ մասնաճյուղը
  5. https://armenpress.am/arm/news/1028884.html «Բիբլոս Բանկ Արմենիա»-ն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը
  6. https://banks.am/am/news/newsfeed/22057 Անհատական մոտեցում՝ ամեն հաճախորդին. «Բիբլոս Բանկ Արմենիա»-ն նոր մասնաճյուղ է բացել
  7. http://www.armbanks.am/en/2011/01/26/19083/ Byblos Bank Armenia committed to improve the quality of its services
  8. https://byblos.byblosbank.com/files/Library/Assets/Gallery/FinancialResult/AnnualReports/Downloadthefull2015AnnualReport/Annual%20Report%202016.pdf BYBLOS BANK S.A.L. ANNUAL REPORT 2016
  9. https://creditmarket.am/hy/promo/851 Premium Card Portfolio Launch 2022 մրցանակ՝ Mastercard-ից
  10. https://www.byblosbankarmenia.am/hy/reports ՖԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  11. https://www.byblosbankarmenia.am/hy/legalActs ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
  12. https://www.byblosbankarmenia.am/hy/about#59 ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ