Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բզղոն (այլ կիրառումներ)

Բզղոն (այժմ կոչվում է Վերին Բուզգով կամ Յուխարի Բուզգով[1] (ադրբ.՝ Yuxarı Buzqov), գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ճահուկ գավառում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանում։ Տեղակայված է Ճահուկ վտակի ամենավերին հոսանքում, Ճահուկ գավառակենտրոնից 16-17 կմ հեռավորության վրա[2]։

Գյուղ
Բզղոն
Yuxarı Buzqov
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԲաբեկի շրջան
Բնակչություն154 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Բզղոն (գյուղ) (Ադրբեջան)##
Բզղոն (գյուղ) (Ադրբեջան)

Ըստ Ստեփանոս Օրբելյանի հաղորդած տվյալների՝ Բզղոնը 13-րդ դարում Տաթևի վանքին վճարել է 12 միավոր հարկ[2]։

Հուշարձաններ խմբագրել

19-րդ դարի կեսերին, երբ հայերը բռնագաղթվում են պատմական Ըզղոնից, նրա եկեղեցին, գերեզմանատունը և այլ հուշարձաններ արագորեն ավերվում են[2]։

Գյուղի մերձակայքում է գտնվում մ․թ․ա․ 2-1-ին հազարամյակի կեսերին վերաբերվող հնավայր[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 170 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։

Արտաքին հղումներ խմբագրել