Բզիբտա (մինչ 1948 թվականը` Աբգաբորթա, աբխազերեն՝ Бзыҧта, վրաց.՝ ბზიფი), քաղաքատիպ ավան[1][2][3] Աբխազիայի Գագրայի շրջանում, Բզիբ գետի ափին, ծովի մակարդակից 190 մ բարձրության վրա։

Քաղաքատիպ ավան
Բզիբտա
աբխ.՝ Бзыҧта, վրաց.՝ ბზიფი
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳագրայի մունիցիպալիտետ
ԲԾՄ190 մ
Պաշտոնական լեզուաբխազերեն և ռուսերեն
Բնակչություն4719 մարդ (2011)
Ազգային կազմԱբխազներ, Հայեր
Ժամային գոտիUTC+3
Բզիբտա (Աբխազիա)##
Բզիբտա (Աբխազիա)

Բնակչությունը խմբագրել

1959 թվականի տվյալներով Բզիբտա ավանում բնակվում էր 434 մարդ, հիմնականում վրացիներ։ Իսկ գյուղական խորհրդի ենթակայության տակ գտնվող գյուղերում (6 գյուղ` Արասաձիխի, Աղվարա, Աթիձթա, Բզիբ, Ձիչխա, Իփնարի), ընդհանուր առմամբ` 3917 մարդ (հայեր, աբխազներ և վրացիներ)[4][5]։ 1989 թվականին ավանում բնակվում էր 351 մարդ, իսկ գյուղերի հետ միասին` 10467 մարդ (կրկին հայեր, վրացիներ և աբխազներ)[6]։ 1990-ական թվականների ռազմական գործողություններից հետո, ավանում բնակվում են միայն հայեր և աբխազներ[7]։

2011 թվականի տվյալներով, բնակչության ընդհանուր թիվը կազմում է 4719 մարդ, որոնցից 2581-ը աբխազներ (54,7%), 1298-ը հայեր (27,5%), 507-ը ռուսներ (10,7%), 175-ը վրացիներ (3,7%), 41-ը ուկրաինացիներ (0,9%) և 117-ը այլ ազգերի ներկայացուցիչներ (2,5%)[1]։

Պատմական ակնարկ խմբագրել

Բզիբտա ավանի տարածքում բնակության առաջին վկայությունները վերաբերում են վաղ միջնադարին։ Գյուղի կողքին պահպանվել են միջնադարյան ամրոցի փլատակներ։ Պեղումների արդյունքում հայտնաբերվել են դարբնությանն ու զինագործությանը առնչվող առարկաներ, որոնք վերագրվում են 9-13-րդ դարերին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Перепись населения Абхазии 2011. Гагрский район
  2. «Сайт Президента Абхазии. География и карта». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  3. Abkhazia Ethnic-comm 2011
  4. Гагрский район 1959 г. Сёла и преобладающая национальности
  5. Этнокарта Абхазской АССР 1959
  6. Этноязыковые карты Абхазии в 1989 г. Коряков Ю.Б.
  7. Коряков Ю. Б. Атлас кавказских языков / РАН. Ин-т языкознания. — Москва: Пилигрим, 2006. — 76 с.: карты.