Բերտա Դորֆ

դանիացի նկարիչ

Բերտա Օլգա Վիլհելմին Հերլիխ Դորֆ (ծննդյան անունը՝ Գրին, դան․՝ Bertha Olga Vilhelmine Herlich Dorph, հունիսի 4, 1875(1875-06-04)[1][2][3], Կոպենհագեն, Դանիա[1] - փետրվարի 25, 1960(1960-02-25)[1][2], Հիլլերոդ (քաղաք), Դանիա), դանիացի նկարիչ[5]։

Բերտա Դորֆ
Ծնվել էհունիսի 4, 1875(1875-06-04)[1][2][3]
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա[1]
Վախճանվել էփետրվարի 25, 1960(1960-02-25)[1][2] (84 տարեկան)
Մահվան վայրՀիլլերոդ (քաղաք), Դանիա
Քաղաքացիություն Դանիա
Մասնագիտություննկարչուհի և դիզայներ
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչՀարալդ Սլոթ-Մյոլլեր և Պետեր Իլստեդ
Պարգևներ
ԱմուսինՆիլս Վինդինգ Դորֆ[4]

Կենսագրություն խմբագրել

Բերտա Դորֆը ծնվել է 1875 թվականին Կոպենհագենում։ 1893-1897 թվականներին մասնավոր դասեր է առել Հարալդ Սլոթ-Մյոլլերի և Պետեր Իլստեդի մոտ, որից հետո մեկ տարի վերապատրաստվել է Բեռլինում։ Օֆորտի դասեր է առել Բեռլինի Շինկել ակադեմիայում։ 1899 թվականին առաջին անգամ ցուցադրվել է Den Frie Udstilling-ում։ 1900 թվականին ամուսնացել է նկարիչ Նիլս Վինդինգ Դորֆի հետ (1862-1931 թվականներ), որի ազդեցությունը նկատելի է Բերտա Դորֆի աշխատանքներում։ Դորֆի ծննդաբերության սպասող կնոջ նկարը (Et besøg hos den unge barselskone) համարվում է ընտանիքին և երեխաներին նվիրված վաղ ստեղծագործությունների գլուխգործոց։ Ավելի ուշ նկարել է ծաղիկներ, լանդշաֆտներ, բազմաթիվ դիմանկարներ, հատկապես երեխաների։ 1925 թվականին ստեղծել է ևս մեկ մեծածավալ աշխատանք Julenat (Սուրբ Ծննդյան երեկո), որն այժմ գտնվում է Սվենդբորգի մոտ գտնվող Օլլերուպ եկեղեցում[5][6][7]։

Դորֆը նաև աշխատել է որպես դիզայներ, մասնավորապես, զբաղվել է արծաթեղենի և կահույքի դիզայնով։ 1902-1915 թվականներին ամուսնու հետ միասին բացել են արվեստի դպրոց։ 1915 թվականին դարձել է Կանանց գծանկարչության և դիզայնի ակադեմիայի կոմիտեի անդամ (Tegne- og Kunstindustriskolen for Kvinder), 1916 թվականին եղել է «Կին արվեստագետների միության» համահիմնադիրը (Kvindelige Kunstneres Samfund)[7]:

Մահացել է Հիլլերյոդում, 1960 թվականի փետրվարի 25-ին։ Թաղված է Սյոլերյոդ գերեզմանատանը[8]։

Մրցանակներ խմբագրել

1907 թվականին Բերտա Դորֆը Et besøg hos den unge barselskone (Այցելություն երիտասարդ մայրացած հիվանդին) կտավի համար պարգևատրվել է Թորվալդսեն մրցանակով[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kunstindeks Danmark (դան.)
  3. 3,0 3,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. Union List of Artist Names — 2008.
  5. 5,0 5,1 «Bertha Dorph» (Danish). Dansk Biografisk Leksikon. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 «Bertha Dorph» (Danish). Kunstineks Danmark & Weilbachs Kunstnerleksikon. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. 7,0 7,1 Erik Mortensen. «Bertha Dorph (1875 - 1960)» (Danish). Dansk kvindebiografisk leksikon. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Bertha Olga Vilhelmine Herlich Dorph» (Danish). Gravsted.dk. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)