Բերմուդյան համաժողով, միջազգային կոնֆերանս Մեծ Բրիտանիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, որը տեղի է ունեցել 1943 թվականի ապրիլի 19-30-ը Համիլթոնում (Բերմուդյան կղզիներ

Բերմուդյան համաժողով

Թեմա և մասնակիցներ խմբագրել

Քննարկման թեման դարձել է հրեա փախստականների հարցը, որոնք ազատ են արձակվել դաշնակից զորքերի կողմից, և նրանց մասին, ովքեր դեռևս նացիստների վերահսկողության տակ են մնացել օկուպացված Եվրոպայի տարածքում։ Սակայն համաժողովն ի սկզբանե անցկացվել է ոչ թե հրեաներին փրկելու նպատակով, այլ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում հասարակական կարծիքը հանդարտեցնելու նպատակով, որը վրդովմունք է հայտնել նացիստների կողմից հրեաների զանգվածային սպանությունների կապակցությամբ։ Կոնֆերանսը կազմակերպվել էր այնպես, որ լրագրողներն այնտեղ չընդգրկվեն, թույլ չտվեցին մասնակցել նաև հրեական կազմակերպությունների ներկայացուցիչներին[1]։

Միացյալ Նահանգների պատվիրակությունը գլխավորում էր Հարոլդ Վ. Դոդդսը։ Բրիտանական պատվիրակությունը գլխավորում էր Ռիչարդ Լոուն՝ արտաքին գործերի նախարարությունում կրտսեր նախարարը[2]։

Արդյուքներ խմբագրել

ԱՄՆ-ն չի ավելացրել իր ներգաղթի քվոտաները հրեա փախստականների համար։ Չի հաջողվել նույնիսկ չեղարկել 1939 թվականի Սպիտակ գիրքը, որը սահմանափակում է հրեական ներգաղթը Պաղեստին 5 տարվա ընթացքում 75 հազար մարդու ընդհանուր թվի համեմատությամբ, չնայած դա հրեական կազմակերպությունների կարևորագույն պահանջներից մեկն էր։ Բերմուդյան կոնֆերանսի միակ ձեռքբերումը փախստականների հարցերով միջկառավարական կոմիտեի գործունեության վերսկսումն էր, որը ստեղծվել է դեռևս պատերազմից առաջ Էվիանի խորհրդաժողովում[3]։

Արձագանք խմբագրել

Մեկ շաբաթ անց ամերիկյան սիոնիզտական «Հրեական բանակի կոմիտեն» հայտարարություն է տվել «Նյու Յորք Թայմս»-ին՝ կոնֆերանսի արդյունքները դատապարտելով որպես ծաղրուծանակ՝ ավելի վաղ տրված խոստումների ֆոնին, որոնք կօգնեն հրեա ժողովրդին և կթեթևացներ հրեական տառապանքները գերմանական օկուպացիայի ներքո[4]։ Սենատոր Հարրի Թրումանը ետ է կանչել իր անդամակցությունը կոմիտեին, քանի որ այդ հայտարարությունն ընդունել է որպես վիրավորանք այն ամերիկացի սենատորներին, որոնք մասնակցել են խորհրդաժողովին։

Ի նշան համաժողովի արդյունքների դեմ բողոքի, Լեհաստանի «Վտարանդի կառավարության» հրեական խորհրդատվական մարմնի անդամ Շմուել Զիգելբոյմը ինքնասպան է եղել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bermuda Conference» (PDF) (անգլերեն). Yad Vashem. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  2. David Blair, "The Bermuda Conference that Failed to Save the Jews, " The Daily Telegraph (London), Saturday 31 January 2015.
  3. Бермудская конференция՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  4. "To 5,000,000 Jews in the Nazi Death-Trap Bermuda was a Cruel Mockery, " New York Times, 4 May 1943, p. 17.

Արտաքին հղումներ խմբագրել