Բերեզնիկիի դրամատիկական թատրոն
Բերեզնիկիի դրամատիկական թատրոն (ռուս․՝ Березниковский драматический театр), դրամատիկական թատրոն Պերմի երկրամասի Բերեզնիկի քաղաում, ՌԴ։
Բերեզնիկիի դրամատիկական թատրոն Березниковский драматический театр | |
---|---|
Տեսակ | դրամատիկական թատրոն և թատրոն |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվելու վայրը | Բերեզնիկի, ՌԴ |
Հիմնադրման ամսաթիվ | 1936 թ |
Գեղարվեստական ղեկավար | Դենիս Կոժևնիկով |
Թատրոնի պատմությունը խմբագրել
Բերեզնիկիի պետական դրամատիկական թատրոնն ստեղծվել է 1936 թվականի նոյեմբերի 6-ին՝ Բ․ Ռայսկիի ղեկավարությամբ և Վ․ Գուսևի «Փառք» ներկայացումով։
Թատրոնի բեմում տարբեր ժամանակաշրջաններում աշխատել են Բրունո Ֆրեյնդլիխը, Գեորգի Բուրկովը, Վասիլի Մերկուրևը, Յուրի Տոլուբեևը, Իգոր Գորբաչյովը։
Մրցանակները խմբագրել
1975, 1976 թթ՝ ԽՍՀՄ չեխական և գերմանական դրամատուրգիային նվիրված համախորհրդային փառատոնի մրցանակներ Կարել Չապեկի «Սպիտակ հիվանդություն» և Բերտոլդ Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները» (ռեժիսոր Ա․ Մատվեև)
2006 թ՝ Տամբովում կայացած (մարտի 24-29) «Թատրոնը երեխաներին և երիտասարդությանը» փառատոնին ստացել է մրցանակ «Ամենահեքիաթային ներկայացում» անվանակարգում «Իվան Յոթերորդ» ներկայացման համար։ Բացի այդ մրցանակ է ստանում գլխավոր դերակատար Եվգենի Բեզբոգը «Տղամարդու լավագույն դերակատարում» և հանդիսատեսի համակրանք անվանակարգերում[1]։
2006 թ՝ Ռուսաստանի փոքր քաղաքների թատրոնների հինգերորդ փառատոնին, որն անց է կացվել Վիշնի Վոլոչյոկում սեպտեմբերի 21-26 ստացել է գրան-պրի[2]։ Բացի այդ թատրոնի դերասաններ Նատալյա Պոպովային և Էլվիրա Կովզանին տրվել է մրցանակ «կանացի լավագույն դերակատարման» համար։
Թատերախումբը խմբագրել
- Նադյա Ախունովա
- Վյաչեսլավ Բելյակով-Նեստերով
- Անատոլի Բուտոր
- Ելենա Վոժակովա
- Նիկոլայ Վոլխոնսկի
- Տատյանա Գլադենկո-Գուրևիչ, ՌԴ վաստակավոր արտիստուհի
- Վասիլի Գուսև
- Իլյա Երեմեև
- Մարիա Կանկովա
- Ալեքսեյ Կորսուկով
- Սվետլանա Պատրաևա, Բաշկորտոստանի վաստակավոր արտիստուհի
- Դմիտրի Պոդուբնի
- Մարիա Սիդորովա
- Նատալյա Սոկոլովա
- Մարինա Սպիրինա
- Իլյա Տրետյակ
- Նատալյա Շիլովա
- Օլգա Շիմյակինա
- Մարիա Շլեյխեր
Աղբյուրներ խմբագրել
- ↑ «Բերեզնիկովիի դրամատիկական թատրոնը վերադարձավ միջշրջանային փառատոնից մրցանակներով». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Բերեզնիկովիի դրամատիկական թատրոնը ստացել է գրան պրի(չաշխատող հղում)