Բերդավ (ներկայում պաշտոնապես կոչվում է Բուդաքլը, թուրքերեն՝ Budaklı), նախկին հայկական բնակավայր ներկայիս Թուրքիայի Հանրապետության Բիթլիսի մարզում՝ Արծկե քաղաքից 21․6 կմ դեպի հյուսիս-արևելք։ Բնակավայրը ծովի մակերևույթից բարձր է 2050-2100 մ[1]։

Գյուղ
Բերդավ
թուրքերեն՝ Budaklı / Բուդաքլը
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզԲիթլիսի մարզ
ԲնակչությունՔրդեր մարդ
Բերդավ (Թուրքիա)##
Բերդավ (Թուրքիա)

Անվանում

խմբագրել

Բնակավայրը տարբեր ժամանակներում հիշատակվել է Բերդավ, Բերտու, Բերդու, Պերտու, Պետու և Փետ անուններով[1]։

Պատմություն

խմբագրել

Բերդավն ունի հին պատմություն, ինչի մասին վկայում են տարածքում գտնված նյութական, մշակութային հուշարձանները։Մասնավորապես պահպանված հուշարձանները վերաբերվում են 13-ից 16-րդ դարերին։ Գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 1556 թվականի թուրքական հարկամատյանում[1][2]։

Ուսումնասիրողների պնդմամբ բնակավայրը հայաթափվել է 17-րդ դարի սկզբին, երբ պարսկական զորքերի նահանջի ժամանակ հայերը բռնագաղթվել են։ Այդ ժամանակաշրջանից ի վեր բնակավայրն, ըստ էության, այլևս հայերով չի բնակեցվել[1]։

Պատմամշակութային հուշարձաններ

խմբագրել

Եկեղեցատեղի

խմբագրել

Բնակավայրի տարածքում դեռևս 2013 թվականի դրությամբ նկատելի էին եկեղեցու հետքեր, մասնավորապես, առկա էին մի քանի ժայռախաչեր, ինչպես նաև եկեղեցու սրբատաշ մի քանի քար և սյան խարիսխ[1]։

Գերեզմանոց

խմբագրել

Բերդավի հայկական գերեզմանոցը գտնվում է գյուղի հյուսիսային եզրին։ Գերեզմանոցի բոլոր հուշարձանները քուրդ բնակիչների կողմից օգտագործվել են որպես շինանյութ։ Այս պատճառով է, որ գյուղի տարբեր շինությունների պատերին հանդիպում են խաչքարեր կամ դրանց առանձին բեկորներ[1]։

Բնակչություն

խմբագրել

Մինչև 17-րդ դարի սկիզբը Բերդավը եղել է հայկական բազմամարդ բնակավայր[1]։

2013 թվականի դրությամբ այնտեղ բնակվում էին 100 տուն քրդեր, ովքեր հանդիսանում էին շաֆիղի ճյուղի ներկայացուցիչներ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել