Բերանդա ( ռուսերեն՝ Беранда), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում, Յակորնայա Շչել գետի ափին, Սև ծովից մոտ 2 կմ հեռավորության վրա։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 34 կմ հյուսիս-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 26 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 90 մ բարձրության վրա։

Գյուղ
Բերանդա
ռուս.՝ Беранда
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգՍոչիի քաղաքային օկրուգ
Հիմնադրված է1890 թ.
ԲԾՄ90 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն450 մարդ (2010[1])
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 8622
Փոստային դասիչ354000
Ավտոմոբիլային կոդ23, 93, 123
ՍՎՏԲՀԴ03426922008
Բերանդա (Ռուսաստան)##
Բերանդա (Ռուսաստան)
Բերանդա (Կրասնոդարի երկրամաս)##
Բերանդա (Կրասնոդարի երկրամաս)

Բնակչությունը խմբագրել

Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 409 բնակիչ, իսկ 2010 թվականին գյուղում ապրում էր 450 մարդ։ Բնակիչներն զբաղվում են ծխախոտի և թեյի մշակությամբ, այգեգործությամբ։

Գյուղն ունի հայկական ութամյա դպրոց, ակումբ և գրադարան։

Պատմությունը խմբագրել

Գյուղը հիմնադրել են Սամսունի շրջակայքի գյուղերից եկած հայերը` 1890 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 417