Բետա շրջան, Վեներա մոլորակի վրա գտնվող շրջան է, որն ունի մոտ 3000 կիլոմետր չափեր։ Այս շրջանը հայտնի է նաև հրաբխային բարձունք անունով, շրջանի կենտրոնը գտնվում է 25°18′ հս․. լ. 282°48′ ավ. ե. / 25,3° с. ш. 282,8° в. д. / 25.3; 282.8 կոորդինատներում։

Բետա շրջանի լուսանկարը ռադիո միջակայքում

Շրջանը հայտնաբերվել է և անվանվել Դիկ Գոլդշտեյնի կողմից 1964 թվականին[1]։ Անունը հաստատվել է Միջազգային աստղագիտական միության Մոլորակների անվանումների աշխատանքային խմբի կողմից (IAU/WGPSN) 1976-ից 1979 թվականներին[2]։ Մաքսվելի լեռները, Ալֆա և Բետա շրջանները միակ երեք բացառություններն են Վեներայի մակերևույթի անվանումների կանոնից, ըստ որի տեղանուններին տրվում են միայն կանացի անուններ։

Հրաբխային բարձունքները լայն են, և խոյանում են մոտ շրջակա տարածքների հանդեպ ավելին քան 1000 կմ երկարության վրա։ Նրանք կտրտված են խորը ակոսներով, որոնք ունեն մոտ 100–200 կմ երկարություններ։ Այս ակոսները վկայում են մայրցամաքային տեղաշարժի մասին և Վեներայի մակերևույթի վրա տեկտոնիկ ակտիվության գոյության ապացույցներ են։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էնդրյու Ջ. Բուտրիկա, SP-4218 Տեսնելով չտեսնվածը, Գլուխ 5. Նորմալ գիտություն, ՆԱՍԱ, 1996
  2. Էնդրյու Ջ. Բուտրիկա, SP-4218 Տեսնելով չտեսնվածը, Գլուխ 6։ Հայտնաբերելով Մարսը ու Վեներան, ՆԱՍԱ, 1996