Բեռնհարդ Բյուլով

գերմանացի քաղաքական գործիչ

Բյուլով (Biilow) Բեռնհարդ (մայիսի 3, 1849(1849-05-03)[1][2][3][…], Կլայն-Ֆլոտբեկ, Duchy of Holstein - հոկտեմբերի 28, 1929(1929-10-28)[1][2][3][…], Հռոմ, Իտալիայի թագավորություն[4]), իշխան, գերմանական պետական գործիչ, դիվանագետ։ 19001909 թվականին եղել է ռայխսկանցլեր և Պրուսիայի մինիստր- պրեզիդենտ։ Բանվորական շարժումները ճնշելու համար 1903 թվականին պաշարողական դրություն մտցրեց Կրիմիչաուում (Սաքսոնիա) և զորքեր ուղարկեց գործադուլավորների դեմ։ Աշխարհի վերաբաժանման և համաշխարհային տիրապետության հասնելու նպատակով Բեռնհարդը հետամուտ էր Գերմանիայի ռազմական, հզորության ավելացման։ Գերմանացիների համար պահանջում էր «տեղ արևի տակ»։ Վարում էր գաղութային քաղաքականություն (Բաղդադի երկաթուղու շինարարությունը, զավթումները Չինաստանում և Խաղաղ օվկիանոսում), ձգտում էր ամրապնդել գերմանական իմպերիալիզմի դիրքերը Բալկաններում։ Բեռնհարդի կառավարության քաղաքականությունն ավելի սրեց Գերմանիայի հակասություններն Անգլիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ։ 19141915 թվականներին Բեռնհարդը արտակարգ դեսպան էր Հռոմում։ Պատերազմից հետո հեռացել է քաղաքական ասպարեզից։

Բեռնհարդ Բյուլով
գերմ.՝ Bernhard von Bülow
Դիմանկար
Ծնվել էմայիսի 3, 1849(1849-05-03)[1][2][3][…]
ԾննդավայրԿլայն-Ֆլոտբեկ, Duchy of Holstein
Մահացել էհոկտեմբերի 28, 1929(1929-10-28)[1][2][3][…] (80 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիայի թագավորություն[4]
ԳերեզմանNienstedten Cemetery
Քաղաքացիություն Գերմանիա
Կրոնբողոքականություն
ԿրթությունԼոզանի համալսարան և Գրայֆսվալդի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ, պետական գործիչ և հեղինակ
ԱմուսինMaria Beccadelli di Bologna?
Ծնողներհայր՝ Բերնհարդ Էրնստ ֆոն Բյուլով
Զբաղեցրած պաշտոններՊրուսիայի Կալվածատիրոջ տան անդամ, Imperial chancellor?, Պրուսիայի վարչապետ, կանցլեր և դեսպան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа
 Bernhard von Bülow Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռնհարդ Բյուլով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 475